Դպրոցականը NASA-ում պրակտիկայի ընթացքում օգնել է նոր մոլորակ հայտնաբերել
Ամերիկացի տասներորդ դասարանցի Վոլֆ Քուկերը (Wolf Cukier) Միացյալ Նահանգների օդատիեզերական գործակալությունում (NASA) պրակտիկայի ընթացքում օգնել է հայտնաբերելու նոր մոլորակ: Այս մասին հաղորդվում է NASA-ի կայքում:
2019-ի ամռանը նրան հրավիրել են Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոն: Հիմնական խնդիրը եղել է դիտարկել աստղերի պայծառության փոփոխությունը՝ TESS աստղադիտակի առաքելության շրջանակներում նոր մոլորակներ հայտնաբերելու համար: Պրակտիկայի երրորդ օրը, ուսումնասիրելով կամավորների տվյալները երկաստղանի համակարգի մասին, Քուկերը նրանց ուղեծրում նկատել է տարօրինակ ստվեր: Սկզբում դպրոցականը կարծել է, որ տեսնում է աստղային խավարում, բայց կանխատեսումներով դա չի հաստատվել: Արդյունքում, հունվար ամսին NASA-ն հայտարարել է նոր մոլորակի հայտնագործման մասին, որը տեղակայված է Երկրից 1.3 հազար լուսային տարի հեռավորության վրա:
TOI 1338b-ը միակ մոլորակն է, որը ներկայում հայտնի է այս աստղային համակարգում: Այն Երկրից մոտ 6,9 անգամ ավելի մեծ է, և արեգակնային համակարգի մոլորակների համեմատությամբ տեղ կզբաղեցներ Սատուրնի և Նեպտունի միջև:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է