Բաքուն մեկնաբանել է Եվրախորհրդարանի դիտորդների բացակայությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով Եվրախորհրդարանի դիտորդների բացակայությունն Ադրբեջանի սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, որ Ադրբեջանում փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների կապակցությամբ երկիրը նամակ-հրավերներ է ուղարկել այն խորհրդարանական պատվիրակություններին ու կառույցներին, որի անդամ է հանդիսանում, մասնավորապես` ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյին, ԵԱՀԿ-ին, ԱՊՀ-ին, Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպությանը, Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը, Իսլամական համագործակցության խորհրդին և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
«Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանի տարածած տեղեկատվությանը, ես կուզեի ընդգծել, որ ճիշտ չէ այն մեկնաբանել որպես Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին հետևելու մերժում Եվրախորհրդարանի կողմից: Առաջին հերթին, Ադրբեջանը նման հրավեր չի ուղարկել Եվրոպական խորհրդարան, որպեսզի այնտեղից մերժում ստանա: Ես կուզեի նշել, որ մեր երկիրը ոչ մի պարտավորություն չունի Եվրախորհրդարանի առաջ: Եվ երկրորդ, դա տեղեկատվություն է, որը տրվել է Եվրոպական խորհրդարանի ընթացակարգային կանոններից ելնելով, այսինքն` Եվրոպական խորհրդարանի անդամները կարող են հետևել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին անհատական կարգով»,-նշել է մամուլի խոսնակը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Եվրոպական խորհրդարանը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Եվրախորհրդարանի անդամներից ոչ մեկը լիազորված չէ հետևել կամ մեկնաբանել ընտրական գործընթացն Ադրբեջանում Եվրախորհրդարանի անունից:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ