Ո՞ր մթերքները կարող են օգնել վերահսկել հիպերտոնիան
Հիպերտոնիան շատ վտանգավոր հիվանդություն է, որը մեծացնում է կաթվածների զարգացման ռիսկը: Հիպերտոնիայի դեպքում շատ կարեւոր է առանց որեւէ խախտումների դեղամիջոցներ կիրառել: Սակայն այդ դեղերից բացի պետք է փոխել սննդակարգը, ինչը կօգնի արդյունավետ վերահսկել զարկերակային ճնշումը:
Ո՞ր մթերքները կարող են օգնել վերահսկել հիպերտոնիան:
Լոբի
Լոբու մեջ պարունակվում են շատ մանրաթելեր եւ սպիտակուցներ, ինչպես նաեւ կալիում, իսկ ճարպը քիչ է, այդ պատճառով լոբին լավ մթերք է հիպերտոնիա ունեցող մարդկանց համար:
Սիսեռ
Սիսեռի մեջ շատ մանրաթելեր եւ սպիտակուցներ են պարունակվում, եւ այնպիսի հիմնական նյութեր, ինչպիսիք են՝ կալցիում, կալիում եւ B9 վիտամին՝ ֆոլաթթու: Սիսեռը կարող է փոխարինել կարտոֆիլն ու սպիտակ բրինձը:
Ոսպ
Ոսպը հարուստ է սպիտակուցով, մանրաթելերով, ֆոսֆորով եւ կալիումով:
Գազար
Գազարի մեջ կա բետա-կարոտին, որն օգտակար է տեսողության համար: Այդ բանջարեղենում կան նաեւ շատ հակաօքսիդանտներ, որոնք կանխում են բջիջներում ազատ ռադիկալների վնասումը:
Վարսակ
Վարսակի մեջ պարունակվում է բետա-գլյուկան, որն ունի մի շարք առավելություններ առողջության համար: Հետազոտության համաձայն՝ այն օգնում է լավացնել արյան մեջ խոլեստերինի ցուցանիշները: Մանրաթելերի այդ տեսակը եւս կարող է ապահովել հագեցածության երկարատեւ զգացողությունը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է