Իրանական օդանավակայանից հայտնել են ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը (տեսանյութ)
Թեհրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչի այրվելն է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչի` IRNA գործակալությանը տված տեղեկությանը:
Հիշեցնենք, որ ուկրաինական ուղևորատար օդանավը կործանվել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ:
Վերջին տվյալների համաձայն` օդանավում եղել է 168 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Օդանավակայանի ղեկավարը հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է անմիջապես թռիչքից հետո:
Flight Radar պորտալը հայտնում է, որ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:
«PS752-ը Թեհրանից մեկնել է 2:42-ին: Վերջին տվյալները ստացվել են 2:44-ին»,- ասված է Flightradar-ի հաղորդագրության մեջ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ