Իրանն ԱՄՆ-ից վրեժ լուծելու 13 սցենար է մշակել. փոխծովակալ Շամխանի
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանին երեքշաբթի հայտարարել է, որ Իրանը մշակել է վրեժխնդրության 13 սցենար, «որոնցից ամենամեղմը ԱՄՆ-ին մղձավանջ կթվա», հայտնում է Mehr-ը:
«Ամերիկացիները պետք է իմանան, որ մինչեւ այսօր մենք մշակել են մեր դաժան վրեժխնդրության 13 սցենար, եւ նույնիսկ դրանցից ամենամեղմի իրագործման դեպքում դա Միացյալ Նահանգների համար մղձավանջ կդառնա»,- ասել է Շամխանին:
Շեշտելով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ԱՄՆ լիակատար պատասխանատվությունը՝ փոխծովակալը հայտնել է, որ Իրանը հետեւում է տարածաշրջանում ամերիկյան շտաբներին ու բազաներին եւ տեղեկություններ ունի զինծառայողների ու սպառազինության թվաքանակի մասին:
«Ամերիկացիները գիտեն, որ իրենք խոցելի են, այս պատճառով իրենց մարտավորությունը փոխել են՝ ուժերը հավաքելով եւ կենտրոնացնելով իրենց բազաներում»,- նշել է փոխծովակալը:
Նա ընդգծել է, թե Իրանը ցանկանում է, որ ԱՄՆ ԶՈՒ-ն տարածաշրջանից հեռանա, քանի դեռ չի թիրախավորել նրանց բազաները:
«Ցանկանո՞ւմ եք իմանալ ամերիկյան ուժերի նշանակությունը, որ հավաքվել են տարածաշրջանի իրենց ապաստարաններում: Պատասխանը հստակ է՝ նրանք թաքստոցներում են փակվել՝ մեր վրեժխնդրությունից խուսափելու հույսով, բայց Իսլամական Հանրապետությունը նրանց համար դժոխքի դռներն է բացում»,- հայտարարել է Շամխանին:
Փոխծովակալը պատասխանել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմի հավանականության մասին հարցին, որի դեպքում ԱՄՆ-ն կարող է թիրախավորել նավթամշակման կետերը:
«Մենք առաջին անգամ չենք բախվում կովբոյների այդպիսի հիմար սպառնալիքներին, բայց ահաբեկիչն առաջին անգամ սարսափելի քայլ է կատարում եւ շարունակում է սպառնալ»,- ասել է նա:
«Ամերիկացիները 40 տարի շարունակ որոնում են Իրանում իրենց կորցրած շահերը, եւ նրանք պատերազմ են ցանկանում, բայց Թաբասի մասին դառը հիշողությունները նրանց հետ կպահեն իրենց սխալը կրկնելուց»,- շեշտել է փոխծովակալը:
«Իսլամական Հանրապետության ուղերձը հստակ է: ԱՄՆ-ն սպանել է ազգային հերոսին, եւ մենք չենք կարող անտարբեր մնալ: Ուստի եթե ԱՄՆ ԶՈՒ-ն տարածաշրջանից ինքնակամ չհեռանա, մենք նրանց դին ենք վտարելու»,- ասել է Շամխանին:
Նա հավելել է, որ բոլորին հայտնի է «Ալ Ղուդս» ստորաբաժանման ռազմավարական կարեւորությունը, եւ «ԱՄՆ եվրոպական դաշնակիցները՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Իսպանիան Իրաքից իրենց զորքերը դուրս են բերում Թրամփի հիմար որոշման պատճառով չվճարելու համար»:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ