Իրանը հայտնել է, թե ով կզբաղեցնի ԱՄՆ-ի կողմից սպանված գեներալ Սոլեյմանիի պաշտոնը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակվել Իսմայիլ Ղաանին (լուսանկարում՝ աջից), հայտնում է Reuters- ը:
Որոշումը կայացրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ով հայտարարել է, որ «Ղոդս»-ի առաջադրանքները անփոփոխ կմնան:
Իսմայիլ Ղաանին 1997 թվականից այս ստորաբաժանումում զբաղեցրել է հրամանատարի տեղակալի պաշտոնը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Top-news.am-ը, հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, ով ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Կարդացե՜ք նաև
Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ