«Վրեժ կլուծենք ԱՄՆ-ից». Թեհրանում հրաժեշտ են տալիս գեներալ Սոլեյմանիին
Թեհրանում այսօր առավոտյան հրաժեշտ են տալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, հայտնի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, ով Իրաքում հունվարի 3-ին սպանվել է ամերիկյան ավիահարվածի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Այսօր առավոտյան մեծ քանակությամբ մարդիկ դուրս են եկել Թեհրանի փողոցներ, որպեսզի իրենց վերջին հրաժեշտը տան գեներալին: Սոլեյմանիին այսօր թաղվելու է իր հարազատ Քրման բնակավայրում:
Հարյուր հազարավոր մարդիկ Թեհրանի «Հեղափոխություն» փողոցում են: Ժողովրդի շարքերում վեր են բարձրացել զոհված գեներալի լուսանկարները, սգո սև և վրեժի կարմիր դրոշները: Երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին անձամբ է աղոթք կարդացել և սգացել գեներալի մահը: Ժողովրդի շարքերի միջից լսվում են «մահ Ամերիկային» բացականչություններ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Կարդացե՜ք նաև
Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ