Քվանտային մեխանիկան հաստատում է մարմնի մահից հետո հոգու գոյությունը
Քվանտային մեխանիկայով զբաղվող գիտնականները վստահ են, որ կենսաբանական մահը գոյության վերջը չէ։ Հոգին, ինչպես վստահ են նրանք, մահվանից հետո լքում է մարմինը եւ շարունակում է գոյություն ունենալ քվանտային մակարդակում, հայտնում է Planet- today-ը։
«Եթե հավատանք քվանտային ֆիզիկայի օրենքներին, ապա ոչինչ չի խանգարում էությանը, որը ընդունված է անվանել հոգի, գոյություն ունենալ նաեւ կենսաբանական մահից հետո։ Այսինքն, մարդու գիտակցությունը կարող է շարունակվել նույնիսկ մահվանից եւ մարմնի լիակատար քայքայումից հետո»,- նշում է Արիզոնայի համալսարանի դոկտոր Ստյուարտ Համերհոֆը։
Համերհոֆը, ինչպես նաեւ բրիտանացի ֆիզիկոս Ռոջեր Փենռոուզը կարծում են, որ մարդկային գիտակցությունը տեղեկատվական էություն է, որը գոյություն ունի քվանտային մակարդակում։ Այդ քվանտային տեղեկատվության պահուստ են համարվում սպիտակուցային կառույցների վրա հիմնված միկրոխողովակները, որոնք մահվանից հետո տարածվում են տիեզերքում։
«Այն դեպքերում, երբ մարդիկ կլինիկական մահ են ապրում, նրանք որոշ ժամանակ կորցնում են քվանտային տեղեկատվությունը, որը կարելի է հոգի համարել։ Սակայն եթե վերակենդանացնել մարմինը, ապա այդ քվանտային տեղեկատվությունը վերադառնում է նրանց մոտ։ Եթե գիտակցությունը կարող է գոյություն ունենալ քվանտային մակարդակում մարմնից դուրս, ապա մարդիկ փաստորեն անմահ են համարվում»,- ամփոփում են գիտնականները։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է