Ռոհանին ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ ՀՀԳՊ-ում սկզբնական կետին
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե Վաշինգտոնը վերադառնա միջուկային գործարքի մեջ «սկզբնական կետին», հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հենց նրանք հետ վերադառնան սխալ ուղուց, հենց նրանք վերադառնան այն կետին, որից կազմակերպել են Իրանի դեմ նոր դավադրությունը, մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն պայմանով, որ կվերադառնանք սկզբնական կետին»,- ասել է նա իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված իր ելույթում։
Ռոհանին հավելել է, որ Իրանի «կապիտուլյացիային» ձգտելու ԱՄՆ-ի փորձերն արդյունքի չեն հասցնի։
2015թ․ ՄԱԿ ԱԽ մշտական անդամները (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան) եւ Գերմանիան Իրանի հետ մշակել էին Համատեղ համընդհանուր գործողությունների պլան՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ։ Այն սահմանափակում էր Թեհրանի միջուկային գործողությունները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցները եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանափակումները հանելու դիմաց։ 2018թ․ ԱՄՆ-ը հայտարարել էր պայմանագրից միակողմանի դուրս գալու եւ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին։ Իրանը հայտարարել էր, որ աստիճանաբար կկրճատի պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունները։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ