Ռոհանին Իրանի նախագահ է վերընտրվել
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին հաղթել է ընտրություններում ու վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը ՝ վկայակոչելով Իրանի ՆԳՆ տվյալները։
ՆԳՆ-ի տվյալներով, Ռոհանին ստացել է ձայների 59 տոկոսը՝ այսինքն նրան աջակցել է 22 մլն 800 հազար ընտրող։ Նրա մրցակից Էբրահիմ Ռաիսիի օգտին է քվեարկել 39 տոկոսը։
Ընդամենը Իրանի ընտրություններին քվեարկել է 40 մլն քաղաքացի, այսինքն մասնակցությունը գերազանցել է 70 տոկոսը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանար ձայների ավելի քան 50 տոկոսը։
Իրանի 68-ամյա նախագահը կողմ է ավելի ազատական բարեփոխումներին ու խոստանում է ավելի շատ քաղաքական ազատություններ, նաեւ մտադիր է լավացնել հարաբերությունները այլ պետությունների հետ։
Իր լիազորություններով Իրանի նախագահը զիջում է միայն երկրի հոգեւոր առաջնորդին՝ այաթոլա Ալի Համենեիին, որին փորձագետների խորհուրդն է ընտրում։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են