Արցախի պետնախարարն ու ՊԲ հրամանատարը դիրքեր են այցելել
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը այսօր՝ դեկտեմբերի 29-ին պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զինավաններից մեկը և ներկա գտնվել զինծառայողների ու երեխաների մասնակցությամբ ամանորյա տոնահանդեսին: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։Նույն օրը բանակի հրամանատարն այցելել է նաև հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Կարեն Աբրահամյանը հետաքրքրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի տրամադրությամբ և հուզող խնդիրներով, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու սոցիալ-կենցաղային պայմաններին, շնորհավորել դիրքապահ անձնակազմին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապացությամբ՝ վստահություն հայտնելով, որ 2020 թվականը ևս կլինի նորանոր հաղթանակների ու նվաճումների տարի:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...