Ացտեկների Փետրավոր օձի տաճարը տիեզերքի մոդելն է․ գիտնականներ
Հնագետների ենթադրությամբ՝ Փետրավոր օձի տաճարը տիեզերքի մոդելն է։ Այն մասում, որը տեղակայված է ջրի տակ, գտնվել են չորս փակ սենյակներ, գրում է Planet today-ը։
Հետազոտության օբյեկտը գտնվում է Մեխիկոյի հարթավայրում, այն անվանում են «Աստվածների վայր»։ Դրա ամբողջ տեսքը արտահայտում է բարձրագույն ուժերի հանդեպ հին մարդկանց երկրպագության եւ ակնածանքի խորությունը։ Առաջին անգամ տաճարի մասին հայտնի է դարձել 20-րդ դարի սկզբին կատարված պեղումների արդյունքում։
Տաճարին այլ ավերակներից առանձնացնում է փետրավոր օձի բազմիցս նկարված պատկերը։ Կա տեսություն այն մասին, որ այդ պատկերները բացատրում են ամբողջ գոյության առաջացման վարկածը։
Հետազոտական աշխատանքների ընթացքում Փետրավոր օձի տաճարում գիտնականները գտել են ջրի տակ թաքնված գոտի։ Այստեղ նրանք հայտնաբերել են տիեզերքի մոդելը։ Հնագետները չեն կարողանում պարզել, թե ինչպես են հին ացտեկները կարողացել այդ աստիճան ճշգրիտ մոդել ստանալ։
Ջրի տակ տարածքը հստակ պատկերում է Մեծ պայթյունի տեսությունը։ Գիտնականները հնարավոր են համարում, որ ջուրն այդ մասում պատահական չէ, եւ նրանք, ովքեր կառուցել են այդ տաճարը, խորտակման օգնությամբ փորձել են փոխանցել տիեզերական դատարկության էությունը։ Ելնելով ստացված տվյալներից՝ խորտակված կառույցը իրենից ներկայացնում է Արեգակնային համակարգի ճշգրիտ քարտեզը։ Այսօրվա դրությամբ տաճարի մյուս մասերը ուսումնասիրված չեն։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է