Ի՞նչ էին ուտում ԽՍՀՄ-ում մահվան դատապարտվածները գնդակահարությունից առաջ. ցավալի ճշմարտություն պատմության խորքերից
Ինչքան էլ մառազմատիկ չթվա, բայց ԽՍՀՄ-ում գնդակահարության դատապարտված «դավաճանները» իրավունք ունեին վերջին անգամ սնվելու, սակայն ի՞նչ էին նրանք ուտում գնդակահարությունից առաջ։
1937թ.-ին,որը համարվում է ռեպրեսիայի ամենահայտնի տարին, մահվան դատապարտվածներն անգամ իրավունք չունեին վերջին ցանկության, չնայած դա շատ ընդունված էր Անգլիայում ու Ֆրանսիայում, որտեղ վերջին ցանկությունն ամենակարևորն էր մահացողի համար ու դա փորձում էին անպայման իրագործել։
ԽՍՀՄ-ում 30-ականներին դրան անգամ ծիծաղով էին վերաբերվում ու ուզում էին հասկանալ, թե ինչպես կարող է ինչ-որ մեկն անգամ մտքով անցկացնել, որ պետք է վերջին ցանկություն հայտնի։ Գնդակահարության դատապարտված մարդկանց դատավճռից մի քանի րոպե հետո արդեն տանում էին հատուկ սենյակ, որտեղ էլ նրան տեղում գնդակահարում էին՝ ժամանակ չտալով անգամ մտածելու մահվան մասին։
Ամեն բան փոխվեց Խրուշչովի ժամանակ, երբ մահացողին մի քանի օր ժամանակ էին տալիս, որ նա վայելի կյանքի վերջին օրերն ու տալիս էին վերջին սնունդն ունենալու իրավունք։ Որպես կանոն դա այնպիսի մի սնունդ էր, որը կցանականար ուտել մահացողը, սակայն շուտով, երբ պարզ դարձավ, որ մահացողի մտքով կարող է ամեն ինչ էլ անցնել, իսկ ԽՍՀՄ ղեկավարությունը պարտավոր չէ նրա ցանկություններն իրագործել, ամեն բան փոխվեց։
Նրանք ուղղակի ուտում էին բանտային հերթական սնունդը, որը իրենից սուպ էր ներկայացնում։ Շատ հաճախ սուպը մատուցելուց հետո անգամ մարդը չէր էլ իմանում, որ դա նրա վերջին սնունդն է։ Նա հաճույքով ուտում էր ուտելիքը, իսկ մի քանի ժամ անց արդեն անշնչացած ընկնում էր գետնին։ Ու այս ամենը շարունակվում էր տարիներ շարունակ, մինչև որ ԽՍՀՄ-ը մնաց անցյալում ու նրա դաժան ռեպրեսիաները նույնպես։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է