«Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, ձեր հանձնարարականները ձախողողներին ինչո՞ւ չեք պատժում». Հրաչ Բերբերյան
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ 2019 թվականը ծանր է եղել գյուղացու համար:
Ամենալուրջ հարվածն էլ եղել է Գյուղատնտեսության նախարարության փակումը:
«Կառավարությունը խոստացել էր, բայց գյուղացին այդպես էլ բարենպաստ վարկերը չտեսավ: Մենք տարվա սկզբին ասել էինք, որ սուբսիդավորումը պետք է տալ ոչ թե բանկերին, այլ գյուղացուն: Մոտ 10-12.000 հեկտարով պակասել են կարտոֆիլի ցանքատարածությունները, 30 տոկոսով էլ՝ ցորենի: Կարտոֆիլ արտահանող երկրից հիմա դարձել ենք ներկրող երկիր: Հանրապետություն կարտոֆիլ ներկրվել է Բելառուսից, անգամ ժողովուրդը խոսում է, որ Պակիստանից է 150 տոննա բերվել»,- ասաց նա:
Նրա փոխանցմամբ՝ ավելացել է նաև խոշոր և մանր եղջերավոր անասունների մսի ներկրումը, մորմազգիների ցեցի դեմ պայքարը ձախողվել է:
«Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, ձեր հանձնարարականները ձախողողներին ինչո՞ւ չեք պատժում»,- հարց բարձրացրեց Հրաչ Բերբերյանը:
Նրա դիտարկմամբ՝ խաղողի արտադրության թվերն արհեստականորեն ուռճացված են:
«Որովհետև հաշվետվությունը ոչ թե արտադրողը, այլ գյուղապետարանն ու մարզպետարանն են տալիս, ամփոփվում է Էկոնոմիկայի նախարարությունում, ապա նոր ուղարկում են Վիճակագրական կոմիտե: Այսինքն, ոնց ուզենան՝ կկարեն, արտադրողը հաշվետու չէ»,- նշեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարը:
Ինչ վերաբերում է արտահանվող պտուղ-բանջարեղենին՝ քիչ քանակությամբ ծիրան է արտահանվել:
«Այստեղ չի կարելի մեղադրել իշխանությանը, քանի որ ունեցանք անձրևային երկարատև սեզոն, այգիների փոշոտումը որակով չկատարվեց: Մեղվի մեծ քանակի անկում նույնպես կա, բայց ամբողջ աշխարհում է այդպես: Եվրոպացի գիտնականների կարծիքով՝ դա կապված է բջջային կապի ճառագայթման հետ»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ