Վրաստանում ձերբակալել են միջազգային հանցավոր խմբավորման յոթ անդամների
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է երկրի տարածքում և արտասահմանում թմրանյութերի արտադրությամբ և վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորման յոթ անդամների ձերբակալման մասին. առգրավվել է ավելի քան 2 մլն դոլարի թմրանյութեր, ձերբակալվածների թվում են Վրաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիներ: Այս մասին գրում է ria.ru-ն։
«Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Թբիլիսի, Քութայիս և Բաթումի քաղաքներում ձերբակալել են Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի թվով 7 քաղաքացիների: Անձնական խուզարկության, ժամանակավոր բնակության վայրի, ինչպես նաև տարբեր թաքստոցների խուզարկության արդյունքում առգրավվել է մինչև 21 կգ փոշի և մինչև 10 լիտր «Ալֆա-PvP» թմրամիջոց։ Առգրավված նյութերի շուկայական գինը կազմում է 6 մլն լարի (ավելի քան 2,1 մլն դոլար)»,- ասված է ՆԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նշում է, որ Թբիլիսիում, Քութայիսում և Բաթումում հայտնաբերվել են նաև թմրանյութեր պատրաստելու համար նախատեսված լաբորատոր սարքավորումներ և քիմիական միջոցներ: Նախարարության տվյալներով՝ ձերբակալվածներին մեղադրում են Հայաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, ինչպես նաև Վրաստանի քաղաքներում թմրանյութերի ապօրինի պատրաստման, պահպանման և իրացման մեջ:
Ձերբակալվածներին սպառնում է 8-20 տարվա կամ անժամկետ ազատազրկում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ