«Ես գյուլենական եմ, ինքնաթիռը պայթեցնելու եմ». թուրքական օդանավակայանում կինը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը (տեսանյութ)
Մի քանի օր առաջ Թուրքիայի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանից դեպի Կիպրոս թռիչքի պատրաստվող ինքնաթիռում ուղևոր կանանցից մեկը ներկայացել է որպես գյուլենական շարժման անդամ և սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում է haberglobal.com կայքը:
«Ես գյուլենական եմ, ինքնաթիռը պայթեցնելու եմ: Օդանավակայանում 5 ռումբ է տեղադրված»,-հայտարարել է Նիքար Դ. Անունով ուղևորուհին:
Ինքնաթիռում այդ պահին 144 ուղևոր է գտնվել:
Անվտանգության աշխատակիցների և ուղևորների ջանքերով կինը ձերբակալվել և կալանավորվել է:
Անատոլիայի հանրապետական գլխավոր դատախազությունն արդեն ավարտել է հետաքննությունը: Կազմվել է եզրակացություն՝ «օդային տրանսպորտային միջոցի առևանգման և թռիչքին խոչընդոտելու» մեղադրանքով: Նիքարին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:
Մեղադրյալի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը հոգեկան խնդիրներ ունի և գրանցված է Բաքըրքյոյի հոգեբուժարանում:
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա կողմնակիցները մեղադրվում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար։
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («FETO»`«Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ