Վրաստանի նախագահն առաջարկել է ՌԴ-ի հետ երկխոսություն վարել «նորմանդական ձեւաչափի» օրինակով
Թբիլիսին կարող էր Մոսկվայի հետ երկխոսություն վարել «նորմանդական ձեւաչափի» օրինակով։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի հարցազրույցում։
«Մենք կարող էինք դիտարկել (բանակցությունների անցկացման հնարավորությունը) «նորմանդական ձեւաչափի» օրինակով, որտեղ Վրաստանն իր գործընկերների հետ ներկայացված կլիներ (Ռուսաստանի հետ) բանակցություններում, քանի որ մենք միայնակ բանակցություններ վարելու ուժ չունենք։ Որպեսզի բանակցություններն արդյունք ունենան, պետք է հավասար դիրքում լինել։ Մեզ աջակցություն է պետք»,- ասել է հանրապետության նախագահը՝ պատասխանելով հարցին, թե պետք է օգտագործել բոլոր ուղիները՝ Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերություններում ստեղծված վիճակը «կոտրելու» համար։ «Բոլորը պետք է լավ հիշեն. ոչ երկխոսությունը, ոչ բանակցությունները չեն նշանակում որեւէ զիջում»,- ընդգծել է նա։
Զուրաբիշվիլին միաժամանակ կարծում է, որ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության վերաբերյալ Ժնեւյան բանավեճերի ձեւաչափը, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումները Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ պետք է պահպանել։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ