Երկար աշխատանքային օրը գրասենյակում վտանգավոր է առողջության համար. հետազոտություն
Մարդիկ, ովքեր չափից ավելի շատ ժամանակ են անցկացնում գրասենյակում, ավելի հաճախ եմ բախվում զարկերակային բարձր ճնշման խնդրին, այդ թվում եւ քողարկված։ Այս մասին նշվում է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Hypertension ամսագրում։
Լավալի համալսարանի (Կանադա) մասնագետները ուսումնասիրել են Քվեբեքի երեք պետական հաստատությունների ավելի քան 3500 ծառայողների աշխատանքի ռեժիմն ու առողջական վիճակը։ Նրանք համեմատել են շաբաթը ավելի քան 40 ժամ աշխատող մարդկանց զարկերակային ճնշումը նրանց ճնշման հետ, ովքեր աշխատում են մոտ 35 ժամ։
Պարզվել է, որ շաբաթը 49 եւ ավելի ժամ աշխատելու դեպքում քողարկված հիպերտոնիայի հավանականությունը բարձրացել է 70 տոկոսով։ Նման մարդիկ ցավ չեն ունենում բժիշկներին էպիզոդիկ այցելությունների ժամանակ, եւ նրանց թվում է, թե հիպերտոնիա չունեն։ Բայց բարձր ճնշումը կարող է որոշվել մշտական մոնիթորինգի դեպքում։ Հետազոտության համաձայն՝ հիպերտոնիայի կլինիկական ախտորոշման ռիսկը աշխատանքի նման ռեժիմի դեպքում ավելանում է 66 տոկոսով, իսկ շաբաթը 41 եւ 48 ժամ աշխատելու դեպքում՝ 42 եւ 54 տոկոսով համապատասխանաբար։
Գիտնականները հաշվի են առել նաեւ այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են ծանրաբեռնվածությունն աշխատանքում, տարիքը, սեռը, կրթության մակարդակը, զբաղմունքի տեսակը, ծխելը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ առողջական այլ գործոններ։
«Մարդիկ պետք է իմանան, որ չափից ավելի երկարատեւ աշխատանքային ժամանակը կարող է ազդել նրանց սրտի առողջության վրա։ Քողարկված զարկերակային հիպերտենզիան կարող է վնասել մարդուն երկարատեւ ժամանակի ընթացքում եւ երկարատեւ հեռանկարում կապված լինել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի հետ։ Հինգ տարվա ընթացքում 5 մարդուց առնվազն 1-ը, որ ունեցել է քողարկված հիպերտենզիա, երբեք բարձր զարկերակային ճնշում չի ունեցել կլինիկական պայմաններում՝ դանդաղեցնելով ախտորոշումն ու բուժումը»,- ասել է հետազոտության առաջատար մասնագետ Քսավիե Թրյուդելը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է