Վերացրեք սևն ու սպիտակը, պարտադիր չէ՝ քաղաքացու կարծիքը համընկնի իշխանության կարծիքին․ դերասանը՝ Նիկոլ Փաշինյանին
Վերացրեք սևն ու սպիտակը, քանի դեռ ուշ չի, չկա հին ու նոր Հայաստան՝ կա Հայաստան և վերջ։ Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է դերասան Սարգիս Գրիգորյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Պարոն վարչապետ, ես՝ ՀՀ քաղաքացի Սարգիս Գրիգորյանս դիմում եմ Ձեզ։
Վերջին մի քանի օրերի ընթացքում ես, իմ ընտանիքն ու ևս մոտ 60 հայտնի արվեստի ու մշակույթի գործիչներ բառիս բուն իմաստով հալածվեցին իրենց կարծիքն արտահայտելու համար ու շարունակում են հալածվել ու սպառնալիքներ ստանալ...
Դա շատ ծանր է տեսնել, զգալ ու դա հղի է շատ լուրջ հետևանքներով... ՀՀ քաղաքացին պարտավոր է ունենալ սեփական կարծիք, ազատ արտահայտել այն և ամենևին պարտադիր չէ, որ քաղաքացու կարծիքը համընկնի իշխանության կարծիքին... Մենք չենք ապրում տոտալիտար երկրում՝ թե սխալվու՞մ եմ...
Ցավով պիտի նշեմ՝ հասարակության այն սոցիալական ու մտավոր շերտը, որն իր բողոքը, հույզերը, ցանկությունները արտահայտում է հայհոյանքի, քծնանքի, սպառնալիքի միջոցով՝ այդ շերտի գերիշխումը երկիրը տանում է կործանման...
Հայը դադարել է հային հարգել, հայը դադարել է հային լսել, հայը դադարել է սոց. ցանցից դուրս հայի հետ շփվել...Պարոն վարչապետ մենք հայերով ատում ենք իրար...
Այս կոնտինգենտը լուրջ հարված կարող է հասցնել մեր արժեքներին ու մեր բազմադարյան մտածողությանը՝ էլ չեմ խոսում պառակտման մեծ վտանգի մասին...
Չի կարելի հույս դնել նման կերպ արտահայտվող զանգվածի վրա՝ պետք է պայքարել նրանց դեմ՝ դաստիարակել... Այսօր նրանք Ձեր կողքին են։Ես համոզված եմ, որ վաղը հենց նրանք Ձեզ կհոշոտեն (կներեք կոշտ , բայց անկեղծ արտահայտվելու համար)։
Վերացրեք սևն ու սպիտակը, քանի դեռ ուշ չի, չկա հին ու նոր Հայաստան՝ կա Հայաստան և վերջ... Մենք մի ժողովուրդ ենք ու միասնակամ կարող ենք լուծել մեր բոլոր խնդիրները՝ հարգելով միմյանց կարծիք, լսելով առողջ քննադատություն և ուղղակի առանց էմոցիաների շփվելով։
Ովքեր ինչ-որ չափով ճանաչում են ինձ, տեղյակ են, որ իմ տեսակի մարդը քաղաքական ոչ մի պատվեր չի կատարել, չի կատարում ու երբեք չի կատարի... Սա զուտ անհանգստություն է և սրտացավություն։
Հարգանքներով Ձեր և յուրաքանչյուր հայի նկատմամբ՝ Սարգիս Գրիգորյան»,-նշել է նա


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...