Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարները Գնաճը` քաղաքացու աչքերով Սի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին Թայֆունի պատճառով Ճապոնիայում ավելի քան 280 չվերթ է չեղարկվել «ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի Զինծառայողների վրաերթի գործով ձերբակալվել է ևս մեկ անձ Մենք դեմ չենք, որ Իրանի հետ համաձայնության հասնեք Աշխարհի բնակչությունը 2056-ից հետո կարող է սկսել կրճատվել Բժիշկները չեն թույլատրել Ռոբերտ Քոչարյանին բերել դատարան Մարիամ Վարդանյանը՝ Made by Women Independent Film Festival-ի «Լավագույն դերասանուհի» մրցանակի հաղթող

Էկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարներըԳնաճը` քաղաքացու աչքերովՍի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովինՍերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքըԶելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն ՄասկինԹայֆունի պատճառով Ճապոնիայում ավելի քան 280 չվերթ է չեղարկվել«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվիԶինծառայողների վրաերթի գործով ձերբակալվել է ևս մեկ անձՄենք դեմ չենք, որ Իրանի հետ համաձայնության հասնեքԱշխարհի բնակչությունը 2056-ից հետո կարող է սկսել կրճատվելԲժիշկները չեն թույլատրել Ռոբերտ Քոչարյանին բերել դատարանՄարիամ Վարդանյանը՝ Made by Women Independent Film Festival-ի «Լավագույն դերասանուհի» մրցանակի հաղթողՍերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվելՔննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնումԿՀՎ տնօրենը չհայտարարված այցով մեկնել է ՄոսկվաՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական գործակցության ամփոփում. Սուրեն Պապիկյանն ընդունել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանությունԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանըԿանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկինԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. ՊեսկովՏիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումներըԳաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը ՄոսկվաՎթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներԹմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվելՍոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-իցԿահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշներըՍև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԱրսեն Գալստյանը պայմանագիր է կնքել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել էՀարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԵնոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքըԹրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները«Երևանի գիշերները»․ կանցկացվի ևս 5 բացօթյա համերգԹրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ APՊարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոնԱԹՍ-ի հարձակումից հրդեհվել է Տամբովի Wildberries-ի պահեստըԻրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիներըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքներըՈւկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. ԶելենսկիԴամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմականՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 26.08.2026ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջԶելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելԲանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆԾանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Մշակույթ

Վերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքը

Այգեշատ գյուղի հին բնակատեղին 2-րդից 1-ին հազարամյակով է թվագրվում: Դամբարանադաշտը բազմաշերտ է։ Վերջին անգամ այն պեղվել է 1982-ին: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնագետները չեն կարողանում շարունակել պեղումները։ Փոխարենը շատացել է գանձագողությունը: ԿԳՄՍ նախարարության պատվերով Այգեշատում վերականգնվում է 7-րդ դարի սուրբ Թարգմանչաց վանքը, որը հարյուրամյակների ընթացքում ավերվել էր: Աշխատանքների հիմնական մասն ավարտվել է, և այս տարի խոնարհված եկեղեցին կբացի դռները: Գյուղի մյուս՝ սուրբ Աստվածածին եկեղեցին էլ վերանորոգման կարիք ունի:

Այգեշատի սուրբ Մարիամ Աստվածածին եկեցեղու խոնավ պատերի ներսում երբեմն տարածվում է խնկի բույրը, իսկ շարականների հնչյունները աղոթքի են կանչում հազարամյակների պատմություն ունեցող Այգեշատ գյուղի բնակիչներին: Այստեղ պատարագ է մատուցվում միայն տաղավար տոներին՝ ասում է եկեղեցու հարևանությամբ ապրող Լևոն Հովսեփյանը: «Սա մեր գյուղական ժամն է, մոմերը մենք ենք բերում, այստեղ չեն վաճառվում: Տեր հայրն այստեղ չի լինում, գալիս է միայն քրիստոնեական տոներին ու պատարագ մատուցում»,- ասում է նա։  

Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, սակայն նորոգվել է 20-րդ դարի սկզբին։ Այդ մասին վկայում է եկեղեցու մուտքի վերևի փորագրությունը՝ Աստծո ողորմածությամբ սուրբ Աստվածածին եկեղեցին նորոգվեց 1905-1909 թթ-ին: Եկեղեցու խորանին գյուղի բնակիչների բերած մի քանի սրբապատկերներն են ու մոմ վառելու հարթակը: Գյուղական ժամը, ինչպես տեղացիներն են անվանում, ևս մեկ անգամ վերանորոգվել է1983թ-ին:

Այգեշատում են նաև 7-րդ դարի խոնարհված սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Թարգմանչաց վանքը` կիսավեր 2 պատ: Շինության քարերը տարիներ առաջ համարակալվել են ու շարվել եկեղեցու տարածքում: ԿԳՄՍ նախարարության պատվերով 2023թ.-ից սկսել են վերականգնել Թարգմանչաց վանքը:

«Գիտեք, այս վանքի հիմքում եղել է ինչ-որ հեթանոսական մեհյան: Քրիստոնեությունը ընդունելուց հետո այդ մեհյանի վրա արդեն կառուցվել է մեր Թարգմանչաց վանքը»,- ասում է վանքի պատմությամբ հետաքրքրվող Լևոն Հովսեփյանը։

Այգեշատի սուրբ Աստվածածին եկեղեցին Թարգմանչաց վանք է կոչել Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը: Ժամանակին վանքը գրչության կենտրոն է եղել: Շինարարական աշխատանքները հիմա ընթանում են։ Արդեն վերականգնվել է եկեղեցու հիմնական տեսքը:

Այգեշատ գյուղը հազարամյակների պատմություն ունի, այստեղ շատ են դամբարանադաշտերը, որտեղից պեղված գտածոները խնամքով պահվում են Վաղարշապատի պատմա-ազգագրական թանգարանում՝ ասում է թանգարանի տնօրեն, հնագետ Անժելա Թադևոսյանը:

«Այգեշատի դամբարանադաշտում 21 դամբարան է պեղվել, որոնց բոլոր նյութերը  մշակված, լուսանկարված, չափագրված ցուցադրվում են Վաղարշապատի պատմա-ազգագրական թանգարանում: Մի քանի նյութ անտիկ ժամանակաշրջանի է, ուշ բրոնզե, վաղ երկաթե դարի, և ունենք ուրարտական շրջանի գտածոներ»:


Այգեշատի դամբարանադաշտը հետազոտվել է 1960-ականներին, իսկ պեղումները սկսվել են 1970-ականներին՝ Ռաֆիկ Թորոսյանի գլխավորությամբ:

Հնագետ Անժելա Թադևոսյանն ասում է, որ վերջին պեղումներն արվել են 1982թ-ին: Դամբարանադաշտը բազմաշերտ է ու հարուստ թանկարժեք իրերով: «Սև փայլեցված խեցեղեն, մետաղ, բրոնզե կոճակներ, անտիկ ժամանակաշրջանից ունենք անագե հայելի, որն արծաթապատ  է: Երկաթից պատրաստված մարդուկներ՝ իրենց տուփերով, որոնք խորհրդանշում են Սանդարամետ աստվածությանը: Կարմիր փայլեցված խեցեղեն, խեցանոթներ, որոնք պահվում և, իհարկե, ցուցադրվում են: Բավականին հարուստ դամբարանադաշտ է: Ունենք նաև մարդակերպ կուռքեր»:

Հնագետները դամբարանադաշտի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեն, սակայն ֆինանսների բացակայության պատճառով չեն կարողանում պեղել հնավայրը: Հնագետների փոխարեն այստեղ պարբերաբար գանձագողերն են հայտնվում: «Մենք պարբերաբար գնում, նայում ենք: Եղել է դեպք, որ մենք տեղում ենք ֆիքսել գանձագողերին: Նրանք մեծ մասամբ փորձում են ոսկի գտնել, թեկուզ նույն կավանոթները, որոնք կարողանում են վաճառել»։

Հնագետները սպասում են ֆինանսավորման, որպեսզի 44 տարի անց դարձյալ կարողանան պեղել Այգեշատի հարուստ դամբարանադաշտը, որը բացահայտում է մեր պատմության ու քաղաքակրթության ակունքները:

armradio.am