ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի տնտեսության համար կարևորագույն պետական ընկերությունների նկատմամբ` հաղորդել է Reuters-ը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ նոր պատժամիջոցներն ուղղված են կուբայական հինգ ընկերության դեմ, որոնցից երեքը կապված է Grupo de Administración Empresarial S.A. (GAESA) բիզնես կոնգլոմերատի հետ, որը վերահսկում է երկրի Հեղափոխական զինված ուժերը։
Ըստ տարբեր գնահատականների` GAESA-ն վերահսկում է Կուբայի ՀՆԱ-ի մոտ 40%-ը և 2024 թվականի դրությամբ ունի 14,5 միլիարդ դոլարի իրացվելի պահուստներ` գրում Է Reuters-ը:
ԱՄՆ նոր պատժամիջոցների թիրախում գտնվող ընկերությունները զբաղվում են ապրանքների արտահանմամբ և ներմուծմամբ, օտարերկրյա ներդրումներով ու ֆինանսական գործարքներով, ինչպես նաև չմշակված պողպատի արտադրությամբ։ Սահմանափակումներ են հաստատվել Կուբայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալեխանդրո Կաստրոյի կնոջ և Ռաուլ Կաստրոյի որդու նկատմամբ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հատուկ ընդգծել է, որ Կուբան GAESA-ն օգտագործում է հարստանալու, ինչպես նաև բռնաճնշումները, լրտեսությունը և հակաամերիկյան գործունեությունը ֆինանսավորելու համար։
Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը նոր պատժամիջոցներն անվանել է «անողոք ագրեսիայի և կոլեկտիվ պատժի» շարունակություն, իսկ կուբացի ներգաղթյալների որդի Ռուբիոյին՝ «անազնիվ ու ստախոս»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը