Կոֆեինը կարող է օգտակար լինել յուղոտ սննդի սիրահարների համար
Կոֆեինը կարող է շատ օգտակար լինել յուղոտ սննդի սիրահարների համար. այդ նյութը կարող է կոմպենսացնել ճարպոտ սննդի բացասական հետեւանքները եւ նվազեցնել լիպիդների քանակությունը ճարպաբջիջներում՝ սահմանափակելով քաշի ավելացումն ու տրիգլիցերիդների առաջացումը։ Այս մասին տեղեկացնում են Իլինոյսի համալսարանի գիտնականները։
Ինչպես տեղեկացնում է Xinhua-ն, 4 շաբաթվա ընթացքում գիտնականները առնետներին պահել են այնպիսի սննդակարգով, որը ներառել է 40 տոկոս ճարպեր, 45 տոկոս ածխաջրեր եւ 15 տոկոս սպիտակուց։ Կենդանիները ընդունել են կոֆեինի տեսակներից մեկը՝ 4 բաժակ սուրճին համարժեք չափով։
Պարզվել է, որ կոֆեինը իջեցրել է լիպիդների կուտակումը ճարպաբջիջներում 20-41 տոկոսով։ Առնետները, որոնք կոֆեին են ստացել մատեից, 16 տոկոսով ավելի քիչ քաշ եւ 22 տոկոսով քիչ ճարպ են հավաքել, քան մյուս առանձնյակները։ Գիտնականները պարզել են նաեւ, որ փոխվել է որոշ գեների էքսպրեսիան՝ կապված ճարպակալման եւ լիպիդների մետաբոլիզմի հետ, ներառյալ Fasn (մասնակցում է ճարպաթթուների սինթեզին) եւ Lpl (կապված է էնզիմի հետ, որը քայքայում է տրիգլիցերիդները) գեները։
Փորձը նաեւ ցույց է տվել, որ կոֆեինը 31-39 տոկոսով նվազեցրել է Fasn-ի եւ 51-69 տոկոսով՝ Lpl-ի էքսպրեսիան ։ Ինչպես հայտնի է, Fasn-ի եւ 2 այլ գեների էքսպրեսիայի նվազումը պակասեցնում է ցածր խտության լիպոպրոտեինների եւ լյարդում տրիգլիցերիդների առաջացումը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է