Կարմիր միսը կարող է պաշտպանել ցրված սկլերոզից. հետազոտություն
Միջերկրածովյան սննդակարգը, որը ներառում է չմշակված կարմիր միս, կարող է նվազեցնել կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինիզացիայի զարգացման հավանականությունը, որը ցրված սկլերոզի՝ ՑՍ-ի տարածված նախորդն է: Այս մասին նշված է Nutrition ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
«Նախորդ հետազոտությունները ցույց են տալիս, որ միջերկրածովյան սննդակարգը կարող է օգնել նվազեցնել առողջական որոշ խնդիրների զարգացման հավանականությունը, ներառյալ սիրտ-անոթային հիվանդությունները, դիաբետը, քաղցկեղը, Ալցհեյմերի հիվանդությունը եւ դեմենցիան, ինչպես նաեւ բարելավել կյանքի ընդհանուր տեւողությունը: Այդուհանդերձ, կան այն բանի ոչ համոզիչ ապացույցներ, որ միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է նաեւ ՑՍ-ի զարգացման հավանականությունը»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Քերթինի համալսարանին առընթեր Հանրային առողջապահության դպրոցից Լյուսինդա Բլեքը:
Կանբերայի Ավստրալիական ազգային համալսարանի հետազոտողների խոսքով՝ նոր հետազոտությամբ ստացված տվյալները եւս մեկ անգամ ընդգծում են ՑՍ-ի զարգացման մեծ ռիսկով մարդկանց իրենց առողջության վրա սնվելու ազդեցության մասին տեղեկացնելու անհրաժեշտությունը:
Ինչպես նշել է Բլեքը, հետազոտությունը ցույց է տվել, որ առողջ միջերկրածովյան սննդակարգի շրջանակում չմշակված կարմիր մսի մեկ չափաբաժնի (65 գրամ) գործածումը կարող է օգտակար լինել ՑՍ-ի զարգացման մեծ հավանականությամբ մարդկանց համար:
«Պարզ չէ, թե կարմիր մսի գործածումը առողջ սննդակարգի համակցությամբ ինչու է նվազեցնում ցրված սկլերոզի ռիսկը, բայց կարմիր միսը պարունակում է կարեւոր մակրո- եւ միկրոտարրեր, ներառյալ սպիտակուց, երկաթ, ցինկ, սելեն, կալիում, D վիտամին եւ В խմբի մի շարք վիտամիններ, որոնցից շատերը կարեւոր են առողջ նեւրոլոգիական ֆունկցիայի համար»,- ասել է մասնագետը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է