Մարինա Թաշչյան․ Սա խայտառակ շոու էր, ընտրություն չէր
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նախկին անդամ, «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայր Մարինա Թաշչյանը մեկնաբանել է ՀՖՖ նախագահի ընտրությունը եւ այդ պաշտոնում ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի ընտրվելը։
«Սա խայտառակ շոու էր, եւ ոչ թե ընտրություններ: Նախապես ամեն ինչ պայմանավորված էր, արված էր, անելիք արդեն չկար այստեղ: Ընտրությունների ժամանակ արդեն հասկացա, թե ինչ է կատարվում։ Այսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում չէի տեսել։
Իրենք հանդիպել էին բոլոր ակումբների հետ և չգիտեմ՝ ինչ պայմաններ էին առաջարկել ակումբներին։ Ես առաջադրվել էի «Նորացված Փյունիկի» կողմից, և նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի կասեցվի այդ ՀԿ-ի գործունեությունը: Երևի, ես նրանց խանգարում էի: Ֆուտբոլն այս վիճակում չի զարգանա։ Արմեն Մելիքբեկյանը շատ գեղեցիկ խոսում է, տեսնենք՝ ինչ գործ կանի։
Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են։
Ոնց կարող եմ ֆուտբոլում մնամ, եթե ես այլեւս չեմ աշխատում ՀՖՖ-ում եւ որոշեցին, որ գործկոմում էլ չեմ լինելու։ Ոչ մի բան էլ հիմա չէի ուզի, կուզեի թոռնիկ մեծացնել։
Երբ հավաքականը 1։9 հաշվով պարտվում է, հեռացնում են հավաքականի մարզիչին, բայց որ ֆեդերացիայի նախագահին են հեռացնում՝ զարմանալի էր։ Ֆեդերացիան ղեկավարել են Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը, որոնք լեգիտիմ չէին ընտրվել»,- նշեց Մարինա Թաշչյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Մելիքբեկյանը ստացել է 13, Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։


















































Հայտնի են ՀՖՖ գործադիր կոմիտեի նոր անդամների անունները
Խոսակցություններ են եղել, որ Հենրիխին չհրավիրեն հավաքական. Մարինա Թաշչյան
Ինչպես է Մելիքբեկյանն ուղղորդում ՀՖՖ նիստը վարող՝ իր տեղակալին (տեսանյութ)
Անձնագիրս գողացված էր և գտնվում էր լվացարանի հատակին․ Աշոտ Ղալթաղչյան (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանի մորը հեռացրել են ՀՖՖ-ից (տեսանյութ)
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...