Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության նոր ծրագիր են ձևակերպել
Թբիլիսիի պետական արարողությունների պալատում՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները համատեղ հայտարարություններ են արել։
Մինչ այդ, ստորագրվել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հանրապետությունների արտգործնախարարների ութերրորդ եռակողմ հանդիպման համատեղ հայտարարությունը: Գրել է Վրաստանի «Առաջին ալիքը»։
Դավիթ Զալկալիանիի խոսքով, փաստաթղթում ներկայացված են բոլոր ոլորտներում՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ընդհանուր շահերի կոնկրետ գործողությունները և ծրագրերը, ինչպես նաև եռակողմ համագործակցության մեխանիզմները:
Զալկալիանիի հայտարարությամբ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 8-րդ եռակողմ հանդիպմանը քննարկվել են եռակողմ ձևաչափի 2020-22 թվականների գործողությունների ծրագիրը:
«Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել համատեղ տարածաշրջանային տրանսպորտային-էներգետիկ նախագծերին: Գրանցվել է Անդրկասպիական գազատարի նախագծի իրականացման կարևորությունը և Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դերը Կասպյան տարածաշրջանից դեպի Եվրոպա էներգոռեսուրսների տեղափոխման հարցերի և Եվրոպայի էներգոանվտանգության ապահովման գործում: Ընդգծվել է արդեն իսկ հաջող ավարտված ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում էներգետիկ նախագծերը: Միևնույն ժամանակ, նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ՝ շարունակել հարավային էներգետիկ միջանցքի լիարժեք իրացման համակարգումը: Կարևորվել է նաև բնական գազի խողովակաշարի (TANAP) ծրագրի երկրորդ փուլի ավարտը, որը բացվել է նոյեմբերի 30-ին Թուրքիայում: Հարկ է նշել, որ ծրագրի իրականացումը նպաստում է իրականության ձևավորմանը եվրոպական էներգոանվտանգության ճարտարապետության մեջ»,-հայտարարել է Դավիթ Զալկալիանին:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ