«Լավրովի պլան» գոյություն չունի. Լարիսա Ալավերդյան
Ոչ մի «Լավրովի պլան» չկա, այն գոյություն չունի. նման կարծիք է հայտնել Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը դեկտեմբերի 23-ի մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ բանակցային սեղանին այժմ Մադրիդյան սկզբունքներն են։ «Դրանք հիմնված են այն սկզբունքների վրա, որոնց հիմքը դրել են Հայաստանի առաջին նախագահն ու այն ժամանակվա էլիտան։ Հայտարարությունները, թե բանակցային սեղանին ոչինչ չկա, հակասում են համանախագահների հայտարարություններին»,- նշել է նա։
«Ինչ վերաբերում է «Լավրովի պլանին», այն չկա։ Որովհետեւ հակառակ դեպքում դա կնաշանկի պլանների առկայություն նաեւ համանախագահող մյուս երկրների մոտ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ոչ մի կերպ, համենայդեպս՝ հրապարակային, միմյանց չեն հակասել։ Բայց նրանց շահերը տարբեր են։ Մտածել, թե նրանք կարող են հիմա իրենցից մեկին թույլ տալ ինչ-որ մի տարբեր բան Մադրիդյան սկզբունքներից՝ միամտություն է։ Այդ Ադրբեջանն է օգտագործում «Լավրովի պլանը» ներսից կրծող ազդեցության համար։ Մամեդյարովի վերջերս տված հարցազրույցը հասցեագրված էր հայ լսարանին։ Մանավանդ որ հայկական իշխանությունները չեն բարեհաճում մանրամասն բացատրել իրավիճակը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...