Էրդողանը հայտարարել է Հայոց ցեղասպանության ժխտմանը միտված աշխատանքները առավել ակտիվացնելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալայզիայում լրագրողների հետ հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան բացել է իր արխիվները և ցանկանում է այս հարցը դուրս հանել քաղաքականության ոլորտից:
Լրագրողի այն հարցին, թե Թուրքիան առաջիկայում նոր քայլեր ձեռնարկելու՞ է այս թեմայի առնչությամբ, Էրդողանը ասել է, որ իր վարչապետության տարիներին Թուրքիան շատ լուրջ նախաձեռնությամբ է հանդես եկել:
«Անշուշտ, հակառակ կողմից (Հայաստան- խմբ.) այդպիսի լուրջ, շոշափելի պատասխան չստացանք: Մի որոշ ժամանակ այդ գործընթացը այսպես շարունակվեց, և ոչ մեկ էլ չկարողացավ բացել արխիվները: Չեն կարող բացել այն, ինչը չունեն: Նրանք Հարվարդում աննշան, սիմվոլիկ արխիվներ ունեն, Ֆրանսիայում նույնպես փոքր արխիվներ ունեն: Նույնիսկ Հայաստանը իր մոտ այդպիսի լուրջ արխիվ չունի: Մեր զինված ուժերի արխիվում այս պահին 1 մլնից ավել փաստաթուղթ կա»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա նշել է, որ նախկինում բազմիցս առաջարկել են, որ Հայաստանից գիտնականների խումբ մեկնի Թուրքիա և հետազոտություններ անցկացնի, սակայն թուրքական կողմի այդ «մարտահրավերը» անպատասխան է մնացել: Ըստ Էրդողանի՝ հայկական կողմի՝ առաջարկը չընդունելու պատճառն այն է, որ նրանք տեսնում են և գիտեն, որ դա իրենց օգտին չի լինելու:
Էրդողանը նշել է, որ հաջորդիվ իրականացվելիք քայլերի շրջանակներում Թուրքիան խումբ է ձևավորել, որը պետք է զբաղվի այս աշխատանքներով և խմբին ցանկության դեպքում կարող են միանալ նաև միջազգային հանրության ներկայացուցիչները:
«Թուրքական պատմագիտական ընկերությունը այս հարցում շատ ավելի գործուն և ակտիվ դարձնելով՝ պետք է մեր աշխատանքներն ավելի ուժեղացնենք փաստագրական ֆիլմերի (նյութերի) միջոցով: Ցանկանում ենքայս հարցը շատ ավելի ամուր հիմքերի վրա դնել՝ դրա վերաբերյալ որոշ ակադեմիական աշխատությունները քաջալերելով», -հայտնել է Էրդողանը:
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ