Հայազգի պրոֆեսորը խնդրել է Պուտինին աջակցել իրեն հակածխախոտային պայքարում
Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայացած տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց է ուղղել լրագրող, ՄՊՀ դասախոս, գրքերի հեղինակ Վլադիմիր Շահիջանյանը:
Ինչպես հայտնում է rusarminfo-ն, Շահիջանյանին խոսքի հնարավորություն է ընձեռել անձնամբ Պուտինը՝ նշելով, որ խոստացել էր դա անել: Շահիջանյանը խոսելիս նշել է, որ դահլիճում գտնվողներից շատերն իր ուսանողներն են, քանի որ ինքը երկար տարիներ դասավանդել է ՄՊՀ-ի լրագրության ֆակուլտետում:
Նա խնդրել է ՌԴ նախագահին աջակցել իրեն բնակչության շրջանում ծխելու դեմ պայքարում՝ ընդգծելով, որ հեղինակել է «Ծխել՝ թողնելու համար» գիրքը:
«Եթե մենք լուծենք ծխելու խնդիրը պետությունում, դա ինչ-որ չափով կլուծի օնկոլոգիայի, թոքերի, արյան, լյարդի բորբոքման, ծնելիության և շատ այլ հարցեր, քանի որ ծխելն ազդում է ամեն ինչի վրա»,- հայտարարել է Շահիջանյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է