Թբիլիսիում Վրաստանի նախկին նախագահի որդին հրազենային վիրավորում է ստացել
Թբիլիսիի կենտրոնական թաղամասում անհայտ անձինք վիրավորել են Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայությանը:
«Ցոտնե Գամսախուրդիան վիրավոր է: Նրան տեղափոխում են հիվանդանոց: Մենք դեռ չենք կարող ասել վերքը հրազենային է թե սառը զենքով է ստացվել»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը:
Գերատեսչությունից չեն հայտնում նաև, թե արդյոք պարզվե՞լ է կասկածյալների ինքնությունը կամ արդյոք ձերբակալվածներ կա՞ն, թե ոչ:
Քրեական գործ է հարուցվել «կանխամտածված սպանության փորձ» հոդվածով, որով նախատեսվում է մինչև 15 տարվա ժամկետով ազատազրկում:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը հաղորդում է, որ Գամսախուրդիային դանակի մի քանի հարված են հասցրել կրծքավանդակի շրջանում: Նրա վիճակը ծանր է:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ