«Որքան էլ քննադատեմ Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Մարությանին, մի հարցում նրանց հասցեին գնահատանքի ու գովասանքի խոսքեր չասել չեմ կարող». Սամվել Ֆարմանյան
Երևի, ոչինչ այնքան ճշգրիտ ու այնպես խորհրդանշորեն չի խտացնում ժամանակը, նրա երազանքները, բարքերն ու արժեքները, որքան այդ ժամանակը խորհրդանշորեն անշարժացրած լուսանկարը:
Առաջին լուսանկարում մի հատված է «Ավանգարդ» թերթի 1968 թ. հոկտեմբերի 19-ի համարից. «Երևան -2018» շա՜տ խորհրդանշական վերնագրով. հետաքրքիր ֆուտուրիստական հոդված: Հոդվածի հրապարակումից չորս օր անց հանդիսավորությամբ բացվելու էր «Երևան 2750» շատրվանային համալիրը` այսօրվա Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի արձան տանող հատվածում: Շատրվանային համալիրի գեղեցկությամբ, ավանդականն ու ժամանակակիցը համադրելու բացառիկ ներդաշնակությամբ ու նրբաճաշակությամբ ազդված, հոդվածագիրը ֆուտուրիստական ժանրում պատկերում էր 2018 թ. Երևանը... Իր վառ երևակայության ու երազանքների Երևանը:
Երկրորդ նկարում Երևանի 2750-ամյակի նույն շատրվանային համալիրն է այսօր` 2019 թ. տարեվերջին: Բայց արդեն` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքապետ Հայկ Մարությանի երևակայության ու ճաշակի շատրվանային համալիրը` մեր ժամանակները, նրա արժեքներն ու բարքերը խտացնող ձևավորմամբ:
Ամանորի միջոցառումների շրջանակում երկու օրից այստեղ կսկսեն գործել «տաղավարներ» ու «հանգստի գոտի»: Քաղցը հնարավոր կլինի հագեցնել տարատեսակ տնական բրդուճներ, իսկ ծարավը` «դնջցնող» թան գնելով: Ու այդ ամենը «կախարդական փայտիկով» Երևանի կենտրոն տեղափոխված առավելագույնս բնական, գողտրիկ գյուղական միջավայրում` ծղոտների գրկում...
Ի վերջո, որքան էլ քննադատեմ Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Մարությանին, մի հարցում նրանց հասցեին գնահատանքի ու գովասանքի խոսքեր չասել չեմ կարող. ի վերջո, ո՛չ Նիկոլ Փաշինյանը ու ո՛չ էլ Հայկ Մարությանը իրենք իրենց չեն կեղծում. սա է նրանց ժամանակը, սա է նրանց բարքերը, սա է նրանց արժեքներն ու նրանց երազանքը: Սա է «կարգին» մշակույթի նրանց երևակայությունը: Սա է Փաշինյանի իշխանության մշակութային երկու անխախտ հենասյուները` жвачка и жрачка:
Հ. Գ. Երրորդ նկարում Երևանի լուսահոգի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանն է` 1968թ. հոկտեմբերի 22-ին, շատրվանային համալիրի բացումից մեկ օր առաջ: Երանի՜ ձեզ, որ ձեր իսկ աչքերով չտեսաք, թե ինչ աստիճանի քոչվորավարի է հնարավոր վարվել ձեր երազանքների հետ:
Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...