Քաղցրեղենները չեն բուժում դեպրեսիան, ընդհակառակը՝ ավելի են սրում. գիտնականներ
Քաղցր ուտելիքները բնավ չեն օգնում դեպրեսիայի ժամանակ, ընդհակառակը, ավելի են սրում այն, պարզել են Կանզասի համալսարանի մասնագետները։
Ինչպես նշում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, ձմռանը դեպրեսիայի խնդիրը առանձնապես սուր է դրվում. հաճախ դրա պատճառ է դառնում արեւի լույսի պակասը։ Բայց սեզոնային դեպրեսիա ունեցող մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս խուսափել քաղցր ուտելիքների առատությունից. դա թույլ կտա նվազեցնել դեպրեսիայի արտահայտվածությունը։
Շաքարի բարձր պարունակությամբ մթերքները առաջ են բերում մետաբոլիկ, բորբոքային եւ նեյրոկենսաբանական պրոցեսներ՝ կապված դեպրեսիայի հետ։ Գիտնականները նշում են, որ շաքարի բարձր սպառման, ավելի մութ օրերի եւ քնի ռեժիմի խախտումների համադրությունը՝ կապված ձմռան հետ, խախտում է փսիխիկան ու նպաստում դեպրեսիվ վիճակի զարգացմանը։ Իսկ շաքարը տրամադրությունը միայն ժամանակավորապես է բարձրացնում, բայց հետո տրամադրությունն ընկնում է։ Բացի այդ, պետք է հիշել, որ շաքարը աղեհամակարգի միկրոֆլորան առողջության տեսակետից ավելի վատն է դարձնում. քաղցրեղենների առատության ֆոնին աճում է ախտածին միկրոօրգանիզմների քանակը, ինչը վնասակար է թե՛ հոգեվիճակի, թե՛ ֆիզիկական առողջության համար։
«Ձմեռային դեպրեսիայի ընդհանուր գծերից մեկը շաքարի անհաղթահարելի պահանջն է։ Քաղցրեղենների մեծ քանակությունը կարող է առաջ բերել քիմիական ռեակցիաներ, որոնք ուղեղը բերում են տագնապի վիճակի, սթրեսի եւ դեպրեսիայի։ Այդ պրոցեսները հաճախ բորբոքային բնույթ ունեն։ Ի դեպ, զգույշ վերաբերվեք ալկոհոլին, որը շաքարի մեծ պարունակություն ունի։ Քաղցրեղենի փոխարեն նախընտրությունը տվեք մրգերին, բանջարեղեններին եւ այն մթերքներին, որոնք օմեգա-3 (կտավատի յուղ, ծովախեցգետիններ, ծովային ձուկ, ձկան յուղ) են պարունակում»,- ասում են գիտնականները։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է