Նիկոլը սխալ է անում, որ Ռոբերտ Քոչարյանին պահում է բանտում. Շանթ Հարությունյան (տեսանյութ)
Կարծում եմ ՝ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում, որ Ռոբերտ Քոչարյանին պահում է բանտում, խափանման միջոցը պետք է փոխի և դատաքննությունն ընթանա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:
«Որպես հայ մարդ՝ ինձ համար ամոթ է, երբ Փաշինյանին հարցնում են՝ ինչի՞ Խաչատուրովին բաց թողեցիր, ասում է՝ Լուկանշենկոն ու Նազարբաևը միջնորդեցին, բա չասե՞մ՝ ա՛յ սրիկա, Քոչարյանի համար էլ միացիր Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին: Էդ էլ քո միջնորդությունն արա, ասա՝ Քոչարյային էլ ես եմ ազատում: Ինչի՞ Նազարբաևը և Լուկաշենկոն կարան մեր երկրում մարդ ազատեն, քո երկրում միանում ես իրանց, բայց քո ղարաբաղցի ղեկավարությանը չես միանում, բա քո բարոյականությունն ո՞ւր մնաց»,-նշեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը թե նշում են, որ Քոչարյանը պետականության համար վտանգ է ներկայացնում, Շանթ Հարությունյանն ասաց, որ ժամանակին նույն պատճառաբանությամբ էլ Չարենցին էին հալածում: ««Կռուտիտ» պիտի գտնեն, չէ՞»,- ասաց նա:
Շանթ Հարությունյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը ազատազրկված չէր լինի, եթե ՌԴ –ն չցանկանար: Ըստ նրա՝ այժմ մեր երկրում ներքին քաոս է հրահրվում, պատերազմի վերսկսման շոշափելի վտանգ գա, Արցախյան գործընթացում մեզ փորձել են ստիպել գնալ զիջումների: Ըստ նրա՝ ՀՀ բոլոր ղեկավարնները Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած միչև Նիկոլ Փաշինյան:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ