Եվ այդ մեկ մարդը նա՞ է, նա՞, նա-նա-նախագա՞հը...
«Վերնատուն» ակումբի վերջին հայտարարությունը հավանեցի: Շատ լավ, տեղը՝ տեղին գնահատել են ՍԴ դատավորներին ձրիակերների վերածելու մասին զուտ վարչապետի և նրա մի քանի թիմակիցների քմահաճույքով ձևակերպված, քվեարկեցված օրենքը:
Բացի այն, որ այդ շարադրանքը նվաստացուցիչ է ինչպես մասնագիտական, այնպես էլ՝ մարդկային տասանկյունից, թե բա՝ փախեք-փրկվեք, փողներդ էլ կտանք, մենակ թե ՍԴ-ն տվեք «Իմ քայլին» և սորոսականներին՝ մի քիչ խաղանք... Մի խոսքով, այդ ամենից և հուզական ընկալումներից բացի, դա նաև հակասահմանադրական օրենք է, ինչի մասին բավականին հիմնավորված նշված է «Վերնատան» հայտարարության մեջ. «...Սա միջամտություն է ՍԴ–ի աշխատանքներին, միտված է ՍԴ լիազորությունների յուրացման եղանակով սահմանադրական արդարադատության վերացմանը և սպառնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին: Կեղծ հիմնավորումներով հիմք է դրվում քաղաքական իշխանությունների փոփոխությամբ դատական իշխանության փոփոխության հակասահմանադրական երևույթի։
Ակումբը սույն օրենքը գնահատում է Սահմանադրության տառին և ոգուն հակասող, քանզի խախտվում են իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման մեխանիզմները, փորձ է արվում հաստատել իրավական և ժողովրդավարական պետությանը հակասող անձնիշխանություն: Օրենքն ակնհայտորեն հակասում է ՀՀ սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ և 213-րդ հոդվածներին»:
Հա, բայց ի՛նչն է կարևորը:
Իսկ կարևորն այն է, որ հիմա այդ հակասահմանադրական օրենքի ընդունվել-չընդունվելը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ՀՀ նախագահն է կամ այդ պաշտոնն զբաղեցնող անձը, ում էլ, ըստ էության դիմում է «Վերնատուն» ակումբը:
Շատ պարզ, էլի՝ տեղին ու նաև՝ ընկալելի է դիմում. «Հարկատուների հաշվին մեկ մարդու ցանկությունների բավարարմանը միտված այդ փաստաթուղթն այժմ Հանրապետության նախագահի տիրույթում է, և նրա ուղղակի պարտականությունն է կասեցնել օրենքի ընդունման գործընթացը` դիմելով ՍԴ` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
Ստորագրելով օրենքը` Հանրապետության նախագահն անձամբ կստանձնի այս հակաիրավական և հակաժողովրդավարական օրենքի ընդունման ու հետևանքների ողջ պատասխանատվությունը, քանզի Սահմանադրության համաձայն՝ հենց նախագահի գործառույթն է Սահմանադրության պահպանմանը հետևելը»:
Բայց արդյոք Ա.Սարգսյանն այդ մա՞րդն է: Նա՞, նախագա՞հը, որ դատելով ամենից, «քարը ծակող» տեղեկանք է ցույց տվել Նիկոլ Փաշինյանին ու իր պաշտոնական թոշակառությունը, շրջագայությունները վայելելու թավշյա «դաբրո» ստացել: Նա՞, որ հանգիստ կարող էր արժանապատվություն դրսևորվել և չառաջադրել «իմքայլական» Վահե Գրիգորյանին, ով, նկատենք, առանց որևէ օրենքի` լրիվ «թոշակառու» վիճակով ՍԴ անդամ է դարձել:
Արդյոք Արմեն Սարգսյանը կունենա՞ այդքան անհատական քաջություն և կես պտղունց քաղաքական կամք: Ինքս, օրինակ, նման պատրանքներ չունեմ: Եթե Արմեն Սարգսյանը բացարձակապես անտարբեր չլիներ պետության ու երկրի հանդեպ, որի նախագահն է կարգվել` որպես ճակատագրի հեգնանք, ապա մինչ այժմ որևէ կերպ վերաբերմունք դրսևորած կլիներ երկրում տիրող բեսպրեդելի ու հակաքաղաքական վակխանալիայի վերաբերյալ: Քավ լիցի, իշխող թավշյա վերնախավը դրա համար առիթներ է տալիս գրեթե ամենօրյա ռեժիմով:
Այո՛, հակասահմանադրական փաստաթուղթի՝ օրենք դառնալ-չդառնալու հարցը կախված է մեկ մարդուց և նա.. նախագահն է:
Մի հանրածանոթ ու լավ երգ հիշեցի, էն որ ասում է՝ «հե՜յ, նա՛, նա՛, նա՜...»:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...