ԼՀԿ֊ն փորձում է փրկել իր տխրահռչակ հանձնաժողովը.Թագուհի Ղազարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հնարավոր որոշման :
«ԼՀԿ֊ն փորձում է փրկել իր տխրահռչակ, հակասահմանադրական քննիչ հանձնաժողովը։
Նայեցի պարոն Մարուքյանի և տիկին Թանդիլյանի ճեպազրույցը այն մասին, թե ինչու են հետ կանչում ավագանու իրենց անդամին, ու այդպես էլ չհասկացա՝ սեփական խմբակցության թիմակիցնե՞րն են մեղավոր, լրատվամիջոցնե՞րը, թե՞ քաղաքապետը կամ այն բազմահազար քաղաքացիները, որոնք դիմել են իրենց։
Իրականում պետք էր պարզապես անկեղծ լինել ու խոստովանել, որ երկար մտածելուց հետո մեր ընդդիմադիր գործընկերները հասկացել են, որ քաղաքապետարանի շուրջ ստեղծվող ԱԺ քննիչ հանձնաժողովը ոչ միայն հակասահմանադրական է (քանի որ ԱԺ֊ում քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել միայն սեփական իրավասությունների ներքո գտնվող հարցերի շուրջ, իսկ ՏԻՄ֊երը այդ շրջանակում չեն, ու բացի այդ էլ նույնքան ընտրովի մարմին են, որքան ԱԺ֊ն։ Նույնքան տրամաբանական կլիներ, եթե քաղաքապետարանում ԱԺ֊ի գործողություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվեր), այլ նաև խիստ խոցելի է։
Ակնհայտ էր, որ առաջին իսկ հարցը քննիչ հանձնաժողովի հարցի քննարկման ժամանակ լինելու էր այն, թե ինչու ավագանու անդամները չեն վերահսկում քաղաքապետի աշխատանքը, որ ստիպված ենք ԱԺ֊ից հավելյալ ուժեր ներգրավել՝ կուսակիցներին օգնելու համար։ Եվ ահա մտածվալ է հանճարեղ լուծումը. այն հարցին, թե արդյոք չեն կարող ավագանու միջոցով վերահսկել քաղաքապետարանը, ԼՀԿ֊ն շուտով կկարողանա պատասխանել՝ ոչ, քանի որ մեր կուսակցությունը ներկայացված չէ այնտեղ։)))»,– գրել է նա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է