Պսիլոցիբինով դեպրեսիայի բուժումն անվտանգ է. հետազոտություն
Լոնդոնի թագավորական քոլեջի եւ Compass Pathways ընկերության մասնագետները հրապարակել են պսիլոցիբինի՝ որոշ սնկերի մեջ պարունակվող փսիխոդելիկի կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքները: Գիտնականների տվյալների համաձայն՝ միացության ընդունումը կողմնակի էֆեկտներ չի առաջացրել:
Medical Express-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ մասնագետների տարբեր խմբեր փորձել են այդ միացության օգնությամբ բուժել ծանր դեպրեսիան: Վերջին հետազոտության շրջանակում գիտնականները ստուգել են միջոցի անվտանգությունը: Հետազոտության շրջանակում 89 առողջ կամավորներ միացության 10 կամ 25 միլիգրամ են ընդունել փսիխոթերապիայի սեանսներից առաջ: Նրանցից որոշները պլացեբոն են ստացել:
Հետազոտողները տեղեկացրել են, որ կամավորներից ոչ մեկի մոտ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն եղել, իսկ ոչ մեծ կողմնակի ազդեցությունները կրել են փսիխոդելիկ բնույթ։ Մասնագետները նաեւ հայտնաբերել են, որ կամավորների մոտ կոգնիտիվ գործառույթների կամ հուզական ֆոնի խնդիրներ չեն եղել։
Գիտնականների խոսքով՝ այս ամենը ցույց է տալս պսիլոցիբինի օգտագործման հնարավորությունը որպես դեղամիջոց քրոնիկական դեպրեսիայի բուժման համար՝ փսիխոթերապիայի սեանսների համադրմամբ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է