Ինչո՞ւ չի կարելի քաշ հավաքել միջին տարիքում
Քաշ հավաքելը կաթվածի եւ քաղցկեղի զարգացման ռիսկի հիմնական գործոնն է 40-59 տարեկան մարդկանց շրջանում: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում:
«Ռոսիյսկայա գազետա»-ի հաղորդմամբ՝ միջին տարիքում նույնիսկ 5 կգ քաշ հավաքելը 26%-ով մեծացնում է սրտի կաթվածի ռիսկը: Նման եզրակացության են եկել չինացի գիտնականները, որոնք 20 տարի շարունակ հետազոտություններ են անցկացրել 84 000 մարդու մասնակցությամբ:
Հետազոտության բոլոր մասնակիցները մինչեւ միջին տարիքի հասնելը նիհար են եղել: Գիտնականները հետազոտության ողջ ընթացքում մարմնի զանգվածի ինդեքսի գնահատում են անցկացրել: Պարզվել է, որ միջին տարիքում քաշ հավաքելը մահացու վտանագավոր է եւ հանգեցնում է 2-րդ տեսակի դիաբետի զարգացման, հիպերտոնիայի, իշեմիկ կաթվածի, լյարդի ճարպային հիվանդությունների եւ լեղապարկի քարերի առաջացման: Ճարպակալման ֆոնին հորմոնալ խախտումներ են տեղի ունենում, քրոնիկ բորբոքում եւ ինսուլինի նկատմամբ ռեզիստենտություն է զարգանում:
Մասնագետների խոսքով՝ քաշի ավելացումը սխալ սնվելու, նստակյաց կյանքի, նյութափոխանակության տարիքային դանդաղեցման հետեւանք է:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է