Իր գործը լավ անող լրագրողին կամ բանտ են ուղարկում, կամ՝ այլ աշխարհ
Թուրքիայի Դիարբեքիրի Սիլվան շրջանում հրատարակվող «Սիլվանի պայքար» պարբերականի տնօրեն, քուրդ լրագրող Ֆերհաթ Փարլաքը մեղադրվում է ահաբեկչամետ քարոզչության իրականացման, ժողովրդի շրջանում ատելություն սերմանելու, ահաբեկչական կառույցի (մասնավորապես «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման- tert.am) անդամ լինելու և ահաբեկիչներին որպես «խաղաղ բնակչություն» ներկայացնելու համար: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
«Իմ արած գործի անունը լրագրություն է: Ժողովրդավար երկրներում բախումների կիզակետում նկարահանումներ կատարող լրագրողներին մրցանակ են շնորհում, իսկ այս երկրում իր գործը լավ կատարող լրագրողին որպես մրցանակ կամ բանտի ճանապարհն են ցույց տալիս, կամ մի փամփուշտով ճանապարհում այս աշխարհից», - ասել է Փարլաքն իրեն ուղղված մեղադրանքներին ի պատասխան:
Նշենք, որ քուրդ լրագրողին սպառնում է 27 տարվա ազատազրկում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են