Երկու թուրք գեներալ ապաստան են խնդրել ֆրանկֆուրտում
Ինչպես հաղորդում է «Bild»-ը, երկու թուրք գեներալ, հավանաբար, մասնակցող նախորդ տարի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին, ապաստան են խնդրել գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում:
Պարբերականի տեղեկատվության համաձայն, փախստականի կարգավիճակ ստանալու խնդրագիրը նրանք ներկայացրել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում երկուշաբթի երեկոյան:
Թուրք զինվորականների խնդրագրի նախնական դիտարկումից հետո նրանք պետք է տեղափոխվեն Գիսեն քաղաք՝ փախստականների ընդունման առաջնային վայր:
Ավելի վաղ մի քանի տասնյակ թուրք զինվորականներ, որոնք ծառայում էին ՆԱՏՕ-ի ռազմակայաններում, դիմել էին Գերմանիայի իշխանություններին ապաստան տրամադրելու խնդրանքով, քանի որ նրանք հայտնվել էին կառավարության «սև ցուցակներում» Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո, և ստիպված էին լքել իրենց Գերմանիայում ՆԱՏՕ-ի ռազմակայանները:
Zham.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են