Շշուկներ կան, որ քաղաքապետի տիկինը լուրջ գործառույթներ ունի քաղաքապետարանում. Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)
Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստում որոշեց՝ մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներով այսուհետև մասնավոր ընկերությունների փոխարեն՝ կզբաղվի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի հարցին ի պատասխան՝ պարզաբանեց, որ քաղաքի բյուջեից կանաչապատման համար 3 մլրդ 400 մլն դրամ կտրամադրվի, որից ավելի քան 2 մլրդ-ն աշխատավարձերի ֆոնդն է լինելու: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը դեմ քվեարկեց ՀՈԱԿ-ի ստեղծմանը, քանի որ, ըստ ավագանու ընդդիմադիր անդամների, մրցակցության բացակայությունը կոլապսի է հանգեցնելու: 168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ կրկնվելու է նույնը, ինչ եղավ աղբահանության հիմնարկի դեպքում:
«Քաղաքային իշխանությունները հաճախ բարձրաձայնում են համայնք-մասնավոր համագործակցության մասին, բայց ինչ եկել են իշխանության՝ ամեն ինչ վերցնում են մասնավորից, և իրենց ուղեղի տրամաչափով դա ավելի ճիշտ է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մասնավորը նմանատիպ քաղաքային տնտեսությունն ավելի ճիշտ է կառավարում, քան համայնքը: Եթե քաղաքապետը չի կարողանում նորմալ կառավարում իրականացնել իր կապալառուների հետ կապված, դա դեռ չի նշանակում, որ մասնավորը վատ է կառավարում»,- ամփոփեց միտքը «Լույս» խմբակցության անդամը:
Ամեն դեպքում, որոշումն ընդունվեց: Որպես նոր ՀՈԱԿ-ի տնօրեն՝ շրջանառվում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի անունը: Այս պնդումը փոխքաղաքապետն ու քաղաքապետը չժխտեցին: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց, թե ի՞նչ վիճակի են իրենք ականատես եղել, երբ այցելել են Արմեն Բեգոյանի կառավարած ՀՈԱԿ-ի տարածք, և մտավախություն հայտնեց, որ նա կձախողի նոր ՀՈԱԿ-ի կառավարումը ևս:
«Մենք ամիսներ առաջ եղանք այն ՀՈԱԿ»-ում, որը կառավարում է Արմեն Բեգոյանը, և տեսանք, թե, մեղմ ասած, ինչ «փնթի» միջավայր էր, ինչպես են աշխատում, բժիշկների հագին անգամ խալաթ չկար, անթույլատրելի պայմաններ էին, և դա ամենևին կապ չունի շենքի կամ դրա վերանորոգման հետ:
Մենք բազմաթիվ փաստեր բարձրաձայնեցինք, որի վրա քաղաքապետն աչք փակեց, քանի որ պարոն Բեգոյանը քաղաքապետի սիրելին է, ըստ շշուկների՝ քաղաքապետի տիկնոջ մտերիմն է, քաղաքապետի տիկինը, փաստորեն, լուրջ գործառույթներ ունի քաղաքապետարանում, որի մասին մենք տեղեկություններ չունենք: Շշուկներ ենք լսում, որ քաղաքապետի տիկինը մասնակցում է գործակարգավարական նիստերին, այսինքն՝ ավագանու անդամները, ում անմիջական լիազորությունն է՝ վերահսկել քաղաքապետի աշխատանքը, իրավունք չունեն մասնակցելու այդ նիստերին, բայց «կողքից, կշտից», ինչպես ժողովուրդն է ասում, բազմաթիվ մարդիկ են մասնակցում»,- տարածված շշուկների մասին մանրամասներ փոխանցեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...