ԼՂ խնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի շահերը. Վիտալի Բալասանյան
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի ազգային եւ պետական շահերը: Այս մասին հայտարարություն է տարածել Վիտալի Բալասանյանի գրասենյակը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ԼՂ հիմնախնդրի լուծման մասին արտահայտվելիս, հաճախ տալիս է իրարամերժ եւ անընդունելի գնահատականներ. այն է՝ «Արցախը պետք է մասնակցություն ունենա Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին», «Արցախը Հայաստան է, եւ վերջ, միացում», «Արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար»:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի ազգային եւ պետական շահերը, որի դրսեւորումը հրապարակայնացվեց ս.թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի շուրթերով, երբ վերջինս հայտարարեց, թե Փաշինյանը դեմ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Ալիեւի հետ լինեն նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:
Արցախի իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ադրբեջանի իշխանությունների ցանկություններին՝ նրանց բանակցային որեւէ ձեւաչափում ընդգրկելու հարցում:
Եթե բանակցային գործընթացում ներգրավված երկրների, ներառյալ Հայաստանի կողմից, փորձ արվի բանակցություններում ներգրավել նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, ապա դա կլինի Արցախի Հանրապետության գոյության ընթացքում ամենամեծ վտանգներից ու սպառնալիքներից մեկը, որի չեզոքացմանը կուղղվեն հայության բոլոր առողջ եւ իրատես ուժերը:
Այդ կարեւորագույն պայքարի առաջնագծում կլինեն նաեւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հազարավոր համախոհներն ու աջակիցները»:
16.12. 2019
Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...