Եթե Նիկոլը չկանչվեց քննիչ հանձնաժողով՝ բացատրություն տալու, ապա այդ մարմնի «ֆեյք» լինելը դառնում է բացահայտ ու պարզ ճշմարտություն
Նիկոլը իր տեսակով այդպիսին է, կարողանում է հեշտությամբ մանիպուլյացնել հանրությանը.
«Տանկերում դիզվառելիք չի եղել», «զինվորները կռվել են բահերով», «պատերազմը հրահրել է ՌԴ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»։ Նիկոլ
Պարբերաբար ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլը իր իշխանությունը երկարաձգելու համար օգտագործում մանևրելու հնարավոր ամեն տարբերակ, ինքը շատ լավ է պատկերացնում, թե հանրային դիսկուրսում ինչ օրակարգեր կարելի է ներդնել ու կիրառել։ Վերջին շրջանում մեր թավշյա ԱԺ-ում այս կամ այն արհեստական հայտարարություններն ու անբովանդակ հայտարարությունները փաստում են, որ գրեթե ամենուր ձախողումներ արձանագրած իշխանությունը փրկօղակներ է որոնում։ Նման արհեստական ու կեղծ օրակարգերից է նաև ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, որի աշխատանքները ևս վեց ամիս երկարաձգելու հարցը նախօրեին հաստատեց խորհրդարանը: Ակնհայտ է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը հակասական գործ է: Մի կողմից՝ այդ պատերազմը վեր է հանել Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգի հետ կապված լրջագույն խնդիրներ ու հարցեր, մյուս կողմից՝ այդ պատերազմում հայկական զինուժը լուծել է ոչ պակաս լրջագույն խնդիր ու հարց՝ վերականգնել է ռեգիոնալ ռազմաքաղաքական հավասարակշռությունը և փակուղի մտցրել Ադրբեջանի ռազմական դիվանագիտությունը: Փաստն այն է, որ սա քաղաքական ենթատեքստեր հետապնդող կառույց է, և իշխանությունների համար լրացուցիչ գործիք է՝ իրենց համար ռիսկային համարվող և անցանկալի անձանց ինչ-որ կերպ արհեստական շահարկման ու հանրային թիրախ դարձնելու նպատակով։ Ըստ էության, ներկայումս այդ հանձնաժողովի առաջ դրված է՝ հնարավոր տարբերակով, գոնե մի փոքր ճշմարտության տարրեր հայտնաբերել Նիկոլի կողմից ժամանակին իրականության հետ աղերսներ չունեցող հնարած միֆերի, և համապատասխան փաստեր հայթայթել վերաբերյալ: Նույնը 2016-ին ամբիոնից բղավում էր, որ «տանկերում դիզվառելիք չի եղել», «զինվորները կռվել են բահերով», «պատերազմը հրահրել է ՌԴ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»։ Ու պատահական չէ, որ այսօր այս թեզերի ու պնդումների մասին ոչ ոք չի հիշում, և համապատասխան տրամաբանական եզրահանգումներ չեն արվում*: Նշեմ, որ այս ընթացքում քննիչ հանձնաժողով են հրավիրվել ապրիլյան պատերազմի հետ անմիջական կապ ունեցած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև պատերազմի մասնակիցներ, այդ թվում՝ շարքային զինվորներ։Ըստ վերոհիշյալ հանձնաժողովի, կազմվել է բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք կհրավիրվեն առաջիկա ամիսներին հարցեր տալու և պատասխան ստանալու:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում