Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը Իսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of Israel Արարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել է Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել Վիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձը Մասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. Bloomberg Վերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրություն ՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը

Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում էՔննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնելՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջելՌուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համարԹուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացինԳերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունըԹուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարքՀայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայիցՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել
Կարծիք

Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որ ՀՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում․ Աշոտյան

Մեկ տարի առաջ Հայաստանում իշխանազավթման ընթացքում արձանագրվեց ևս մեկ զոհ՝ երկրի օրենսդիր մարմինը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«ԱՊԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ


(ՆԵԿՐՈԼՈԳ)

Մեկ տարի առաջ Հայաստանում իշխանազավթման ընթացքում արձանագրվեց ևս մեկ զոհ՝ երկրի օրենսիր մարմինը:

Էյֆորիկ շրջանում, վարչական ռեսուրսի կիրառմամբ, ատելության ծայրաստիճան դրսևորումներով ձևավորված Ազգային Ժողովը քաղաքական առումով ի սկզբանե մեռելածին էր, և պետք է արժանանար ոչ թե ծննդյան վկայականի, այլ մահախոսականի:

Ինչպես կանխատեսում էի, «Նիկոլի կեպկայի, ռյուկզակի և սելֆիի ձողիկի» չափ քաղաքական միտք ունեցող բազմաթիվ նորաթուխ իշխանական պատգամավորներ դարձան Փաշինյանի իշխանության օրենսդիր դեմքը, իսկ ավելի ստույգ՝ անդեմությունը:

Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի մի կողմից թույլ չտա Հանրապետականին հայտնվել ԱԺ-ում, մյուս կողմից՝ հասարակությանը առ այսօր անհայտ անձանց համար ապահովի բազմահազարանոց քվե: Գաղտնիք չէ, որ անգամ մեզ չհամակրող հազարավոր քաղաքացիներ ընտրություններից հետո վստահ էին, որ մեզ չեն թողել ԱԺ, իսկ “ռեկորդակիր” նորընտիրների դեմքն, անունը և գործունեությունը մինչ այսօր անհայտ է հայ հասարակությանը:

Ազգային Ժողովը սուբյեկտայնությունը ձգտում է զրոյի ոչ միայն ճնշիչ, անորակ և մարտնչող մեծամասնության, այլև իրական ընդդիմադիր ուժերի բացակայության պատճառով:

Պառլամենտը, որն ի սկզբանե չի արտահայտել հանրային քաղաքական ողջ ներկապնակը, դարձել է ոչ թե քաղաքական մտքի և մշակույթի զարգացման, երկրի քաղաքական օրակարգի ստեղծման հարթակ, այլ անվերջ հաթաթաների, փողոցային խոսակցությունների, սպառնալիքների և ճվճվոցի վոդեվիլային ինստիտուտ:

Պատահական չէ, որ ոչ իշխանական գործիչների շուրթերից այս կամ այն գործընթացի առնչությամբ պարբերաբար կարող եք լսել, որ նման բան անցյալում չի եղել, իսկ շարքային քաղաքացիների կողմից «ձեր տեղը ԱԺ-ում զգացվում է» արտահայտությունը այլևս ուղեկցում է ինձ և իմ գործընկերներին ամենուրեք:

Ներկա Ազգային ժողովը դիսֆունկցիոնալ է՝ երկրում տիրող համընդհանուր բարոյական և մտավոր անկման ֆոնին:

Իրեն ակնհայտորեն զգացնել է տալիս նաև օրենսդիր մարմնում ազգային գաղափարական հենքով քաղաքական ուժերի բացակայությունը, որն ի զորու չեն լրացնել նման օրակարգ գնահատող առանձին վերցրած գործիչները:

Փոխարենը այլևս լեգենդար են դարձել ԱԺ պարգևատրումների (10 ամսում՝14 անգամ), անթիվ և անպտուղ գործուղումների, շռայլ ծախսերի և արտերկրում մեր օրենսդիրների զավեշտալի արկածների մասին պատմությունները:

Ամփոփելով՝ պետք է փաստել, որ երկրում քաղաքական մտքի կլինիկական մահը կենսբանականի չվերածելու համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հատկապես հաշվի առնելով, որ այս ընթացքում առաջացել են նաև նոր քաղաքական ուժեր, որոնց ինտելեկտուալ ներուժը նույնպես գնահատելի է»,-նշել է նա: