Իրեն հարգող իշխանություն, որը կգա «Իմ քայլից» հետո, կչեղարկի այս խայտառակ օրենքը․ Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ Ազգային Ժողովը, «Իմ Քայլը» խմբակցության ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորներին «կաշառելու» մասին սկանդալային օրենքը։ Այս օրենքով նախատեսվում է այն ՍԴ դատավորներին, որոնք «կամավոր» հրաժարական կտան իրենց պաշտոններից, մինչ Սահմանադրության նախատեսված պաշտոնավարման ժամկետի վերջը շարունակել 100% աշխատավարձ վճարել, թեև նրանք այլևս որևէ հանրօգուտ ֆունկցիա չեն կատարելու։ Ես արդեն առիթ եմ ունեցել գրել այս խայտառակ օրենքի մասին, և չեմ ցանկանում կրկնել արդեն հնչած բազմաթիվ փաստարկները այդպիսի աննախադեպ կոռուպցիոն գաղափարի դեմ։ Այն հարկատուներին կարող է արժենալ ընդհուպ մինչև մեկ միլիարդ դրամ, և լրացուցիչ բազմաթիվ ռեպուտացիոն և առարկայական վնասներ հասցնել երկրին։
Ամենավատն այն է, որ «կոռուպցիայի» դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած քաղաքական ուժը, փոխանակ հարգելու սահմանադրական կարգը, և նորմալ աշխատանքային հարաբերություններ հաստատելու ՍԴ հետ, փորձում է նրա անդամներին անթաքույց պաշտոնական կաշառք առաջարկել, զուգահեռ էլ առանց միջոցների մեջ խտրություն դնելու, տարբեր միջոցներով նրանց վրա ապօրինի ճնշում գործադրել՝ իրեն հնազանդ նոր ՍԴ ստանալու համար։ Ես ՍԴ անդամների մեծ մասին անձնապես չեմ ճանաչում, բայց անկեղծորեն հույս ունեմ, որ նրանք չեն տրվի այս էժանագին «գայթակղությանը», և կհրաժարվեն անթաքույց կաշառքի դիմաց իրենց մասնագիտական պատիվը և մարդային հեղինակությունը վաճառքի հանելուց։ Ավելին, ես համոզված եմ, որ ցանկացած նորմալ, իրեն հարգող իշխանություն, որը կգա «Իմ քայլից» հետո, կչեղարկի այս խայտառակ օրենքը, իսկ այն դատավորները, որոնք կփորձեն հիմա «օգտվել» նրանից, այլևս երբեք չեն կարող նայել իրենց համաքաղաքացիների աչքերին՝ որպես անսկզբունք և անպատասխանատու, հանրային բարիքը յուրացնող կոռուպցիոներներ»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...