Եվս մեկ անգամ ստիպված եմ արձագանքել Լոռու մարզպետարանի անհեթեթ քրեական գործի հարուցմանը․ Վահրամ Բաղդասարյան
Եվս մեկ անգամ ստիպված եմ արձագանքել Լոռու մարզպետարանի անտրամաբանական, ոչ մասնագիտական հրապարակմանն ու անհեթեթ քրեական գործի հարուցմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։
«Խոսքը վերաբերում է Վանաձոր քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող նախկին մորթու մուշտակի ֆաբրիկայի տարածքին: Հիսուն տարուց ավելի պատմություն ունեցող ֆաբրիկայի արտադրական շինությունները երկրաշարժից հետո ամբողջությամբ թալանվեց, ավերվեց և սնանկացավ: «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից ավերված շինությունները սեփականաշնորհվեց, հետո վարկային միջոցներով իրագործվեց իր նախադեպը չունեցող հանգստյան գոտու ներդրումային ծրագիր,որը 70 տոկոսով ավարտված է: Ուշագրավն այն է,որ սա ՎԱԲԱ ընկերության հետ կապված երկրորդ դեպքն է, (նախորդը «Արտեկ» ճամբարի հետ կապված հրապարակումն էր) : Այսօրինակ հրապարակումները ի հայտ են գալիս ներդրողների հետ բանակցությունների փուլում : Անկասկած նպատակը մեկն է՝ խոչընդոտել նշված ընկերության ներդրումային ծրագրերը: Հավատացնում եմ մարզպետարանի նման մոտեցումը կարող է մի քանի ամսով ձգձգել աշխատանքները,բայց չի հաջովի տապալել այն: Հարց է առաջանում,արդյո՞ք կառավարությունում տեղյակ են մարզպետարանի նման աշխատելաոճին: Եվս մեկ անգամ հորդորում եմ Լոռու մարզպետին, եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին,միևնույն է դրանք պետք է կյանքի կոչվեն:
Կից ներկայացնում եմ հանգստյան գոտու հին և նոր լուսանկարները.....»,-գրել է նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...