Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ
«Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հնչեցրած մտքին առ այն, որ վարչապետը հայտարարել է՝ խնդիր չի տեսնում, որ բանակցությանն Ալիևի հետ գան նաև իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ: Նա մասնավորապես նշել է՝ դեռ կա՞ն կասկածողներ, որ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ռազմական փոխխօգնության պայմանագիր կնքելը ամենաօրհասական հարցն է: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Եվ էլի նոր դոզա Բրատիսլավայում կայացած չբանակցություններից: Նախկին ՀՀՇական, ներկա Նիկոլական Իգիթյանը մեզ հայտնում է, որ պարզվում է` Նիկոլը որևէ խնդիր չի տեսնում, եթե բանակցություններին մասնկացի Ղարաբաղի ադրբեջանական համայնքը:
Հետո՞, տղերք ջան, է՞լ ինչ եք չբանակցել հասարակությունից ծածուկ` Դուշանբեից մինչև Բրատիսլավա: Էլ ի՞նչ կենսական նշանակություն ունեցող դրույթներ են ձեր կողմից ընկալվում որպես վրիպակ, բացի նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորն է հանդիսանում: Մի ամաչեք, միանգամից ասեք, թե էլ ինչ ղալլաթներ եք արել այս տարիուկեսում:
Հ.Գ. Դեռ կա՞ն կասկածողներ, որ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելը ամենաակտուալ ու ամենաօրհասական հարցն է հիմա, քանի դեռ էս նախկին նախկինները կամա, թե ակամա տոտալ ֆիասկոյի առջև չեն հասցրել բոլորիս:
Հ.Գ.Գ. Չգիտեմ դուք ոնց, քայլարաստներ ջան, բայց մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք, որպես Արցախը հանձնողներ: Մենք ուղղակի զրկելու ենք ձեզ` դա անելու բոլոր գործիքներից»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...