Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է
1991թ. դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն։ Այն ժամանակ ընտրողների 99,8%-ը կողմ քվեարկեց անկախությանը։
Մինչ 2006թ., սակայն, ԼՂ-ը Սահմանադրություն չուներ։ Միայն 15 տարի անց Ղարաբաղի խորհրդարանը հաստատեց առաջին Սահմանադրության տեքստը։ Այնտեղ նշված էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնավար, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է, և որ պետական իշխանությունը Ղարաբաղում իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի իրավասության տակ։
2006թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ ԼՂՀ-ի Սահմանադրության ընդունմանը կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի, դեմ՝ 554։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմեց 90 077 մարդ։
Այդ օրվանից դեկտեմբերի 10-ը համարվում է տոնական օր։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...