Նյարդավիրաբույժ Վլադ Չուրեա. «Ուղեղին պետք են ընթերցանություն, երաժշտություն, շոկոլադ և պարեր»
Մտածում եք, թե ուղեղը չի՞ կարող «հիվանդանալ»: Սխալվում եք, այն էլ ինչպես կարող է:
Ուղեղը տառապում է համացանցում ժամերով նստելուց, անընդհատ աշխատանքից ու նյարդային վիճակից:
Այս մասին տեղեկանում ենք lifter.com.ua կայքից:
Պրոֆեսոր Վլադ Չուրեան 10 տարիների ընթացքում եղել է շտապ օգնության հիվանդանոցի տնօրեն: Նա կատարել է ուղեղի շուրջ 23.000 վիրահատություն:
Վլադ Չուրեան վստահեցնում է, որ ուղեղը կարող է հիվանդանալ անդադար մեկուսացումից: Մենք անընդհատ նստում ենք համացանցում այն դեպքում, երբ ուղեղին պետք է մաքուր, կենդանի շփում:
Ուղեղի ճիշտ աշխատանքի համար կարևոր է ամեն առավոտ կատարել հետևյալ ծեսը:
Արթնանալուց հետո պետք է թեթև վարժանք կատարել ու դրանից հետո խմել սենյակային ջերմաստիճանի 2 բաժակ ջուր
Քնի ժամանակ ուղեղը չի քնում, նա աշխատում է, որ ներքին օրգանների ակտիվությունը պահպանի: Ուղեղը նաև գիշերն աշխատում է չլուծված խնդիրների ուղղությամբ: Հենց դրա համար էլ ասում են, որ առավոտը գիշերվանից իմաստուն է: Հաջորդիվ հերթը նախաճաշինն է: Այն անշտապ պետք է լինի: Վայելեք կերակուրն ու պահը: Այդպես դուք ձեր ողջ օրվան ճիշտ տրամադրվածություն կհաղորդեք:
Ճաշը պետք է բալանսավորված լինի: Օգտագործեք միայն մաքուր ջուր և մոռացեք հյութերի մասին: Հիշեք, մեր ուղեղը չի սիրում ճարպ, ծխախոտ և ալկոհոլ, բայց սիրում է սև շոկոլադ:
Ուղեղն ու առավելագույն ակտիվության երկու կետ՝ 10:00-12:00-ը և 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Եթե այն հոգնում է, մենք կարող ենք սուրճ խմել և ուտել մի քանի կտոր սև շոկոլադ:
Բժիշկը նշում է, որ ուղեղի լավագույն ընկերը ժպիտն է: Դրա համար էլ շատ կարևոր է հեռու վանել տխրությունը, միապաղաղությունն ու կարողանալ ուրախանալ:
Շարժումը նույնպես շատ լավ է ուղեղի համար: Չէ՞ որ, եթե մենք շարժվում ենք, ուրեմն գոյություն ունենք:
Ի դեպ, եթե ձեր գլուխն անընդհատ ցավում է, դա կարող է լինել ուղեղի հետ կապված խնդիրների պատճառով: Ավելի լավ է հետազոտվեք բժշկի մոտ:
Եվ հիշեք հանգստի մասին: Բոլոր հիվանդությունները նյարդերից և հոգնածությունից են: Եվ անգամ ինսուլտը:
Լավ գիշերային քունը պետք է տևի 6 ժամից ոչ պակաս: Մենք պետք է պառկենք քնելու 22:00-ին, քանի որ մինչև 24:00-ն քնի ամենաակտիվ շրջանն է:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է