Վիկտորիա ջրվեժը գրեթե ցամաքել է չափազանց չոր եղանակի հետևանքով
Հարավային Աֆրիկայի Զամբեզի գետի վրա գտնվող հանրահայտ Վիկտորիա ջրվեժը, որը Զամբիայի և Զիմբաբվեյի սահմանին է, սաստիկ չոր եղանակի հետևանքով գրեթե ամբողջովին ցամաքել է:
Ինչպես գրում է theguardian.com-ը, իր գեղեցկությամբ հայտնի ջրվեժը, որը գահավիժում է 100 մ բարձրությունից, ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկների էր գրավում, մինչդեռ կլիմայական փոփոխություններն այժմ լուրջ վտանգի տակ են դրել տարածաշրջանի ամենակարևոր զբոսաշրջային գրավչություններից մեկի գոյությունը:
Իշխանությունների փոխանցմամբ՝ այս տարի ջրի մակարդակն աննախադեպ անկում է արձանագրել:
«Նախորդ տարիներին, երբ չոր եղանակ էր սկսվում, ամեն ինչ այսպես չէր լինում: Սա առաջին անգամն է, երբ նման բան է տեղի ունեում: Դա ուղղակիորեն անդրադառնում է մեզ վրա, քանի որ զբոսաշրջիկները համացանցով տեսնում են ցամաքած ջրվեժն ու, ըստ այդմ, նրանց թիվը զգալիորեն պակասում է»,-բողոքել է Զամբիայի բնակիչ Դոմինիկ Նայամբեն, որը զբոսաշրջիկներին ձեռագործ իրերի վաճառքով է զբաղվում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է