Թուրքիան հանդես է գալիս ավստրիացի գրող Խանդկեին Նոբելյան մրցանակ շնորհելու դեմ
Թուրքիան դեմ է Նոբելյան մրցանակը շնորհել ավստրիացի գրող Խանդկեին, որը նախկինում հայտարարել է, որ Սերեբրենիցայի դեպքերին վերաբերվում է որպես երկու եղբայրական ժողովուրդների միջև հակամարտության։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Երկուշաբթի օրը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը կհանձնվի Պետեր Խանդկեին, որը հերքում է ցեղասպանությունը Բոսնիայում և հանդիսանում է Սերբիայի առաջին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կողմնակիցը։ Այդ ցինիկ որոշումը պետք է չեղարկվի։ Դուք ինչպե՞ս կարող եք պարգև շնորհել անբարոյական մարդուն, որը չունի ամոթի զգացում»,- գրել է Էրդողանի ներկայացուցիչն իր թվիթերյան էջում։
Ազգային պաշտպանության նախարարությունը նույնպես հանդես է եկել գրողի դիրքորոշման դեմ։ «Մենք ակնկալում ենք հրաժարում այդ պատմական սխալից, որը խորապես կվիրավորի յուրաքանչյուր բարակիրթ մարդու, իսկ Նոբելյան մրցանակը նորից կդառնա քննադատության և քննարկումների առարկա»,- ասվում է պաշտպանական գերատեսչության տարածած կոմյունիկեում։
Խանդկեին բարձր պարգևը հանձնելու դեմ քննադատությունն ու բողոքները սկսվեցին Շվեդական ակադեմիայի որոշումը հոկտեմբերի սկզբին հրապարակվելուց անմիջապես հետո։ Նրա հակառակորդների գլխավոր փաստարկը նրա 1996-ին գրած «Դեպի Դանուբ, Սավա, Մորավա և Դրինա գետեր ձմեռային ճամփորդություն, կամ արդարություն Սերբիայի համար» էսսեն է։ Դրանից բերվող հատվածները օգտագործվում են որպես հեղինակի կողմից բոսնիացիների ցեղասպանության ժխտման հավաստիացում։
1992-ին Սերեբրենիցան գրավել են բոսնիացի մահմեդականները, որոնք ըստ որոշ տվյալների այդտեղ մինչև 1995-ը ոչնչացրել են մի քանի հազար սերբ խաղաղ բնակչություն։ 1993-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշմամբ քաղաքը հայտարարվել է որպես ապառազմականացված գոտի, սակայն մոտակայքում տեղակայված խաղաղապահների զորամիավորումը չի կատարել բոսնիացիներին զինաթափելու պարտավորությունը։
1995-ի հուլիսին Սերեբրենիցա են մտել գեներալ Ռադկո Մլադիչի գլխավորած Սերբական Հանրապետության զորքերը, որոնք կազմակերպել են մահմեդականների տարհանումը քաղաք Տուզլա։
Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով, տարհանման ժամանակ տեղի են ունեցել բոսնիացիների զանգվածային գնդակահարություններ, բայց այս փաստի պաշտոնական հավաստիացումներ չկան։ Ըստ այդ տվյալների սպանվել են 500-ից 8 հազար քաղաքացիական բնակչություն և պատանիներ։ Սակայն կան ենթադրություններ, որ 8 հազար թիվը չափազանցված է և դրանում ընդգրկված են նաև մարտերի ժամանակ զոհված բոսնիացի զինվորները։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ