Ինչպե՞ս բարելավել քնի որակը. 4 պարզ խորհուրդ սրտաբանից
Վատ քունը բարձրացնում է սիրտ-անոթային եւ բազմաթիվ այլ հիվանդությունների առաջացման վտանգը, հավաստիացնում է սրտաբան Մարտին Հալեն (Գերմանիա)։ Focus ամսագրին տված հարցազրույցում նա ներկայացրել է, թե ինչ կարելի է անել քնի որակը բարելավելու համար։
Առողջ եւ որակյալ քունը, մասնագետի խոսքով՝ համապատասխանում է մարդու 24-ժամյա բիոռիթմերին։ Առավոտյան օրգանիզմն արտադրում է որոշակի հորմոններ, որոնք պահպանում են ակտիվությունը եւ առույգությունը ու նվազեցնում քնի հորմոնների քանակը, իսկ երեկոյան կատարվում է հակառակը։
«Մեր բիոռիթմերը գենետիկորեն կանխորոշված են, եւ դրանք հեշտ չէ փոխել։ Եթե մենք փոխում ենք դրանք՝ առույգ լինելով գիշերը կամ քնելու համար պառկելով առավոտյան, ուղեղն սկսում է արտադրել նյութեր, որոնք կարող են խախտել օրգանիզմի կարեւոր գործընթացներ»,- ասել է Մարտին Հալեն։
Նրա խոսքով՝ քնի արդյունքում, որը չի համապատսխանում բնական բիոռիթմերին, կարող են բորբոքվել անոթները, ինչպես նաեւ խախտվում է սննդի եւ էներգիայի սպառման հավասարակշռությունը, ինչի հետեւանքն է դառնում ճարպային զանգվածի աճը։
Սրտաբանը տվել է չորս պարզ խորհուրդ, որոնք կարող են օգնել բարելավելու քնի որակը եւ նվազեցնելու սրտի հիվանդությունների, ճարպակալման, դիաբետի եւ շատ այլ խնդիրների առաջացման վտանգը.
. Քնել օրական 7 ժամից ոչ պակաս;
. Պառկել քնելու եւ արթնանալ օրվա նույն ժամերին, այդ թվում եւ հանգստյան օրերին;
. Ձգտել չօգտագործել կոֆեին կեսօրից հետո, հատկապես եթե զգայուն եք դրա հանդեպ;
. Հրաժարվել երեկոյան ալկոհոլ օգտագործելուց։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է